Մի քանի շաբաթ տևած համառ պայքարից հետո այսօր ապամոնտաժվեց նաև Աֆրիկյանների շենքի ճակատային մասը: Մինչ այդ արդեն փլուզվել էին շենքի ետնամասը, տանիքը և պատշգամբը: Շենքի ամբողջ տարածքը պաստառապատված էր «Ավելի բարեկարգ Երևան» պաստառներով, իսկ դարպասները կողպված էին: «Առաջին լրատվական»-ին թույլ չտվեցին ներս մտնել և նկարել: «Հրահանգ կա, որ ոչ ոքի թույլ չտանք ներս մտնել ու նկարել»,-փակ դարպասներից հետեւից ասաց մի երիտասարդ: Մեր այցելության պահին ոչ ոք չկար շենքի տարածքում՝ բացառությամբ 2 ոստիկանի, ովքեր նշեցին, որ շենքի ճակատային մասի ապամոնտաժումն ավարտվել է 18:00-ի հատվածում: Ապամոնտաժման աշխատանքներ և առհասարակ որևէ շինաշխատանք պարիսպների ներսում չէր կատարվում: