Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Դիսկուրս». «ՀԾԿ հանձնաժողովը հանցագործության է միանում»

Հայաստանում օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագինը թանկանալու է մոտ 4 դրամով: Այս որոշումը հուլիսի 1-ին կայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)՝ բավարարելով Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության հայտը: Բնակչությանը մատակարարվող ցերեկային էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ/ժամը, ներկայումս գործող 38 դրամի դրամի փոխարեն, կդառնա 41․85 դրամ, իսկ գիշերայինը՝ 28-ի փոխարեն 31․85 դրամ: Սակագնային հանձնաժողովից մեկնաբանում են, որ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացել է մոտ 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք, որից միայն 17 միլիարդ դրամը բաժին է ընկնում ՀԷՑ-ին: Եվ ֆիանանսական այդ ճեղքվածքը փակելու համար որոշվել է բարձրացնել գործող սակագները։ Մինչդեռ ընդդիմախոսները կարծում են, որ ՀԷՑ-ի որոշ ուռճացված ծախսերը կրճատելու և արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու դեպքում հնարավոր էր խուսափել ֆինանսական այդ ճեղքվածքից և թանկացումից: Այս հարցերի շուրջ «Դիսկուրս»-ի տաղավարում զրուցեցինք Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի և «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հետ:

– Հնարավո՞ր էր այնպես անել, որ ֆինանսական ճեղքվածքը չգոյանար և էլեկտրաէներգիայի սակագինը չթանկանար:

Ա.Մ. – Եթե փորձենք վերլուծել ընդհանրապես էներգետիկ համակարգի վիճակը, ապա մի քանի հաստատում պետք է կատարենք: Նախ՝ տնտեսական առումով ողջ էներգետիկ համակարգում անարդյունավետություն է տիրում: Անվտանգության տեսակետից ևս մենք ունենք բավական խոցելի համակարգ: Եվ երրորդը՝ պետական կարգավորման թերի գործիքները թույլ չեն տալիս, որ այդ համակարգում իրականացվի թե տնտեսության աճի խրախուսմանը և թե նաև սպառողների վրա հավելյալ բեռ չդնելու մոտեցումներին ուղղված քաղաքականություն: Այս համատեքստում մենք կարող ենք արձանագրել, որ երկրի էներգետիկ անվտանգության առումով չափազանց վատ կառավարում է իրականացվում:

– Ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչներն այս շաբաթ հրավիրած ասուլիսի ժամանակ նշում էին, որ ուռճացված աշխատավարձերը, կորուստները և բարձր շահույթը կրճատելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել թե 20 մլրդ դրամ ճեղքվածքից, թե թանկացումից: Համաձա՞յն եք։

– Առաջին կարևոր պայմանը ամբողջ համակարգում աուդիտի անհրաժեշտությունն էր: Այսօր որևէ մեկը չի կարող լիարժեք գնահատական տալ մի համակարգի, որն այդքան ոչ թափանցիկ է գործում: Եվ այնքան հարցեր կան, որոնք պատասխան են ակնկալում, ու որ դժվար է այսօր դա գնահատել: Մենք ասում ենք, որ հնարավոր էր չթանկացնել, բայց որպեսզի սա պրոֆեսիոնալ հենքի վրա լինի և հասարակության համար ընկալելի լինի, պետք է ամբողջ համակարգի տեխնիկական, տեխնոլոգիական, ֆինանսական աուդիտը դրվի սեղանին:

Այսօրվա մեր համակարգում ցավալիորեն գերիշխում է թանկարժեք էլեկտրաէներգիայի արտադրության բաղադրիչը: Եվ կարծես թե այս գործընթացում անմասն չի մնացել հատկապես հայկական այն չինովնիկական կազմը, որը նախորդ տարիներին կառավարման անարդյունավետությունը ակնհայտորեն ցույց էր տվել:

Մեր էներգետիկ համակարգը չունի կանխարգելիչ ենթահամակարգ: Դրա մասին մասնավորապես խոսում էին ՀԱԿ-ի ներկայացուցիչները, ինչը շատ տեղին է: Օրինակ՝ պետք է լինի պահուստային ֆոնդ կամ միջոց, որ երբ նման ճեղքվածք է գոյանում, չդրվի քաղաքացու ուսերին, այդ ֆոնդը պետք է փոխհատուցի: Եվ այդ ֆոնդը ստեղծելու պատասխանատվությունը պետք է դրված լինի համակարգի ձեռնարկությունների վրա: ՀԷՑ-ը 14 տոկոս եկամտաբերությամբ գործունեություն է ծավալում: Մենաշնորհային ոլորտի ձեռնարկությունն իրավունք չունի այդքան եկամտաբերություն ակնկալել, որովհետև դրա գործունեությունը նախ անժամկետ է և երկրորդը՝ Հայաստանի տնտեսական պայմաններում այդքան եկամտաբերությունը սարսափելի է:

– Պարոն Սաֆարյան, մենաշնորհային վիճակում գտնվող ձեռնարկություններն իրավունք ունե՞ն 20 մլրդ դրամ ճեղքվածք ունենալ:

– Տակավին պետք է հիմնավորել՝ նրանք 20 մլրդ դրամի ճեղքվածք ունե՞ն, թե՞ ոչ: Երբ 2000-ականներին մասնավորեցվեց ՀԷՑ-ը, ես կասկածում էի, որ Ռուսաստանը և ռուսական ընկերությունները չունեն այն մենեջմենթը, որ կարողանան արդյունավետ շահագործել: Ինձ, համենայնդեպս, հայտնի չէ ռուսական որևէ ընկերություն, որը հայտնի լինի իր բրենդային հատկանիշով և մենեջմենթի փառաբանված մակարդակով: Մենք գործ ունենք նաև մի հանցագործության հետ, որին գնալով ավելի մասնակից է դառնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: ՀԾԿՀ-ը հունիսի սկզբից էլեկտրաէներգիայի թանկացմանը վերաբերող պաշտոնական հաղորդագրություններ էր տարածում, որտեղ ազդարարում էր, որ երկու ամիս առաջ, այսինքն՝ ապրիլի սկզբին իրենց է դիմել ՀԷՑ-ը և ներկայացրել է 2014-2016 թթ. կանխատեսումների փաթեթը, որ ի հայտ են գալու այնպիսի գործոններ, որոնք ստիպում են հոսանքը թանկացնել: Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ կապ ունի մինչև 2014 թ. իրենց ճեղքվածքի խնդիրը այն խնդրի հետ, որ հիմա շահարկվում է: Այսինքն՝ ընթացքում խնդիրն ակնհայտորեն փոխվեց՝ ցույց տալու համար, որ հիմա ու անցած ամիսների դրությամբ էլ ՀԷՑ-ը վնասներ է ստանում: Այստեղ ՀԾԿՀ-ը հանցագործության է միանում: Եվ չգիտես ինչու, ՀԾԿՀ-ը, առանց քննության առնելու, առանց աուդիտի և որևէ լուրջ ուսումնասիրության, անցավ նրանց շարքերը:

– Որպես այդ ֆինանսական ճեղքվածքի գոյանալու պատճառ նշվեց, որ անցած տարի ատոմակայանը լիցքավորվելու համար 40 օր չաշխատելու փոխարեն չի աշխատել 88 օր: Ինչո՞ւ այս մասին ժամանակին չէին բարձրաձայնում պատկան մարմինները՝ ՀԾԿՀ կամ Էներգետիկայի նախարարությունը: Իսկ եթե իսկապես անհրաժեշտ էր, որ ատոմակայանը կանգներ այդքան երկար, ապա ՀԷՑ-ը անհրաժեշտ էլեկտրաէներգիան ինչո՞ւ չէր գնում «Որոտան հէկ»-ից կամ Երևանի ՋԷԿ-ից, որտեղ ավելի էժան էր: Փոխարենն ավելի բարձր գնով գնում էր Հրազդանի ՋԷԿ-ից:

– Հայտնի է, որ ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված Երևանի ՋԷԿ-ը իսկապես էժան հոսանք արտադրող կայան է: Եվ զարմանալին այն է, որ, ըստ Հայաստան-Իրան պայմանագրի, պետք է ներմուծվի 2,3 մլրդ խմ իրանական գազ 1/3 հարաբերակցությամբ հոսանք արտադրելու համար: Եվ ըստ այդ պայմանագրի նախատեսվում է, որ Երևանի ՋԷԿ-ը ի վիճակի է այդ ամբողջ գազի իրացման ծավալով հոսանք արտադրել: Բայց երբ հարց տվեցինք նույն ՀԾԿՀ-ին, թե ինչու նախորդ տարի չի օգտագործվել Երևանի ՋԷԿ-ի այդ հզորությունը, պարզվում է, որ անցած տարի միայն 300 մլն խմ գազ է ներմուծվել այդտեղ օգտագործելու համար: Մոտ 7 անգամ ավելի քիչ, քան նախատեսված է պայմանագրով: Նաև ասվեց, որ Երևանի ՋԷԿ-ն աշխատում է իր ամբողջ հզորությամբ: Սա նշանակում է, որ կամ Երևանի ՋԷԿ-ը իր նախագծային հզորությունը չունի, ավելի ցածր հզորություն ունի, կամ կանխամտածված չի աշխատել հատուկ այն նպատակով, որ արտադրվի ավելի թանկ հոսանք: Իսկ դա բխում է անցած տարի ԱԺ բերված և բավական թեժ վեճերի առարկա դարձած՝ ՌԴ-ի հետ էներգետիկ համագործակցության համաձայնագրից: Համաձայնագրում նախատեսված էր մի այսպիսի պայման, որ որևէ ձևով հայկական կողմը իրավունք չպետք է ունենա իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով կնվազի գազ մատակարարող կամ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների շահութաբերությունը: Եվ որ ցանկացած նման գործողություն պետք է ստանա ռուսական կողմի համաձայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում