Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բելգիայում հայաստանցիների քաղաքական ապաստանի բոլոր խնդրագրերը մերժվում են

Բելգիայում այս տարվա Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են ազգայնական կուսակցությունները՝ Նոր Ֆլամանդական դաշինք կուսակցությունը և Սոցիալիստական կուսակցությունը: Սրանք նախընտրական շրջանում խոստացել են փոխել միգրացիոն քաղաքականությունը, այն է՝ այլ երկրից միգրանտներին Բելգիայում քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալ միայն ծայրահեղ դեպքում:

Ընտրություններից կարճ ժամանակ անց արդեն նկատվում են նրանց վարած քաղաքականության առաջին պտուղները:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից Լ. Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Մագիդա Բլոգը, ով մասնագիտությամբ բժշկուհի է, և հենց ինքն է զբաղվում միգրանտներին քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալու հարցով, մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ 40 տոկոսով իր շնորհիվ իջել է միգրանտների թիվը:

Մեր զրուցակիցը նշում է նաև, որ եթե նախկինում Հայաստանում բուռն ու ակտիվ քաղաքական կյանք էր, և մարդիկ ապաստան ստանալու համար որպես պատճառ ներկայացնում էին քաղաքական հետապնդումը կամ քաղաքական հալածանքը, ապա հիմա այլևս դրա հնարավորությունը չունեն և մեծ մասամբ առաջ են քաշում առողջական խնդիրներ. «Հատկապես հայաստանցիները գալիս են բժշկական խնդիրներով, բայց նորից ետ են ուղարկվում, որովհետև թե՛ դիալեզի, թե՛ նույնիսկ քաղցկեղի դեպքում այլևս չեն ընդառաջում ու ժամանակավոր ապաստանի փաստաթուղթ չեն տալիս»:

Մեր զրուցակիցն ընդգծեց նաև, որ Բելգիայի տարբեր քաղաքներում կան հայ համայնքի շահերը ներկայացնող 10-ից ավելի կազմակերպություններ՝ մեկը զբաղվում է եկեղեցին ներկայացնելով, մյուսը՝ մշակույթը, երրորդն էլ հատուկ միգրանտների հարցերով է զբաղվում: Հիմա այդ կազմակերպությունները պատրաստվում են միավորվել և հենց հայ միգրանտների հարցերով Բելգիայի կառավարությանը պահանջներ ներկայացնել:

«Բելգիացիները դժգոհում են միգրանտներից, կառավարությունն էլ, բնականաբար, ընդառաջում է նրանց, բայց եթե մենք մի քանի կազմակերպություններով դիմենք, հնարավոր է՝ որևէ լուծում ստանա այդ հարցը: Այս պահի դրությամբ միայն երկու կազմակերպություն է, որ դեմ է դրան»:

Մեր հաջորդ զրուցակիցը՝ Ա. Դավթյանը, պատմում է, որ ամուսինն այստեղ առողջական խնդիրներ է ունեցել, վաճառել են ամեն ինչ, ընտանիքով մեկնել Բելգիա: Բուժման որոշակի կուրս անցնելուց հետո ակնկալել են, որ ժամանակավոր ապաստանի փաստաթուղթ կստանան, բայց մոտ երկու շաբաթ առաջ մերժել են նրանց, ավելին՝ ետ են ուղարկել Հայաստան. «Ամուսնուս հիվանդության բուժումն այստեղ բավականին թանկ արժեր, իսկ Բելգիայում, ինչպես գիտեք, բժշկությունն անվճար է. մեկնել էինք՝ հույսով, որ հետո էլ այնտեղ ապաստան կստանանք, բայց մերժեցին, իսկ այստեղ ամեն ինչ վաճառել ու մեկնել էինք, այլևս անհնար էր այստեղ գոյատևել: Հիմա չգիտեմ՝ թե ինչպես ենք գոյատևելու կամ ուրիշ որ երկրից կարող ենք ապաստան ստանալ: Այստեղ նորմալ ապրել հնարավոր չէ՝ մանավանդ, եթե ունես այսպիսի խնդիր ու երկու դեռահաս երեխա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում