Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ քառօրյա նստաշրջանին կքննարկվեն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, ինչպես նաև անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Օրենքի նախագիծը վերաբերում է քրեական օրենսգրքում մանկապղծության առնչվող հարցին, որպեսզի պատժաչափերն ավելի խստացվեն, կարծում եմ, որ պահանջը տեղին է, և խորհրդարանը հետևողական կլինի երեխաների իրավունքների պաշտպանությանը և խստորեն կպատժի երեխաների դեմ իրականացվող ցանկացած բռնարարք»,-նախազգուշացրեց Հովիկ Աբրահամյանը: