Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Ոստիկանության անձնագրային բաժիններում քաղաքացիները դժգոհում են օրինականացված դրամաշորթությունից

Անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքում քաղաքացիների «հերթ» է գոյացել: Մարդիկ անգամ ընդմիջման ժամին չեն հեռանում բաժանմունքի դիմացից, ասում են՝ գուցե գնան-հետո գան, ու այդպես էլ իրենց հերթը չհասնի:

Այս բաժանմունքի դիմաց սպասողները հիմնականում իրենց ժամկետը լրացած անձնագրերը փոխելու համար են եկել: Նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։ Նույնականացման քարտերը Հայաստանի տարածքում հավասար են անձնագրի, իսկ երկրից մեկնելու համար առանց կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի Հայաստանի քաղաքացիները չեն կարող: Քաղաքացիները վստահեցնում են. եթե ցանկանում են իրենց փաստաթղթերն ավելի շուտ ստանալ, հավելյալ գումար են պահանջում. մեկ աշխատանքային օրում ստանալու համար՝ 20 հազար դրամ, երեք աշխատանքային օրում՝ 10 հազար դրամ, իսկ հինգ աշխատանքային օրում ստանալու համար՝ 5 հազար դրամ:

Անձնագրային և վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետը «Առաջին լրատվական»-ին վստահեցրեց. ամռանը գրեթե միշտ շատ մարդիկ են գալիս, ցանկանում են հանգստի մեկնել, ուստի պետք է վիզա ունենան: Սպասող մարդկանց մեծամասնությունը նոր անձնագիր ստանալու համար են դիմում:

Բաժանմունքում նաև վստահեցնում էին, որ հերթը թվացյալ է, քանի որ բաժանմունքի դիմաց կանգնած մարդիկ այլ շրջաններից են. բաժամնունքը կանգառի մոտ է, ավտոբուսները գնում-գալիս են:

«Առաջին լրատվական»-ը նաև հետաքրքրվեց՝ ինչու են քաղաքացիներից հավելյալ գումարներ պահանջում: Բաժանմունքում վստահեցրին, որ հավելյալ գումարներ տալը օրենքով՝ կառավարության համապատասխան որոշմամբ է կարգավորվում: Իսկ քաղաքացիները դժգոհում են. Եթե հնարավոր է փաստաթղթերը արագ ձևակերպել, ինչո՞ւ են իրենցից գումար շորթելը օրինականացնում:

Բացի դրանից՝ նոր անձնագիր ձեռք բերողների շարքում մեծ մասամբ թոշակառուներ են, որոնք գումար չունեն հավելյալ վճարելու համար և հետագայում խնդիրներ են ունենում փոստային բաժանմունքում ժամկետը լրացած անձագրով թոշակ ստանալու հարցում. նրանց ուղղակի գումարը չի տրվում, և բոլոր դռները կրկին տանում են անձնագրային բաժանմունքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում