Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Միացյալ նահանգների հետ Հովիկ Աբրահամյանի կիսած միակ արժեքը

Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը տոնում է իր Անկախության օրը, որի առիթով օրեր առաջ շատ ուշագրավ հայտարարություններ էր արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մասնակցելով ԱՄՆ դեսպանատանը տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը: Նա խոսել էր ամերիկյան իդեալները կիսելու մասին:

Որպես տոնական կատակ՝ վատ չի հնչում, սակայն բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը այդ ամենը ներկայացրել էր որպես լուրջ ելույթ՝ շատերի մեջ լուրջ հարց առաջացնելով, թե իսկ ի՞նչ իդեալներ կիսելու մասին է խոսքը: Ի՞նչ իդեալներ կարող են կիսել ժողովրդավարության զարգացման ճանապարհին կարճ ժամանակում ամենամեծ հաջողություններից մեկն արձանագրած պետությունն ու հասարակությունը, և ժողովրդավարության, ազատության, արդարության աղճատման գործում համաշխարհային ռեկորդներ սահմանած իշխող համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Եթե կարող է խոսք լինել իդեալների մասին, ապա միայն տրորելու իմաստով:

Հայաստանում իշխող համակարգը տարիներ շարունակ, ընդ որում՝ միանգամայն գիտակցված, միտումնավոր, վարկաբեկել է ցանկացած լավ գաղափար, արժեք, իդեալ, հասարակությանը ստիպել է ընկնել նյութապաշտության, բնազդների գիրկը և այդպիսով դառնալ առավել կառավարելի: Եվ Հովիկ Աբրահամյանը ամենավառ ներկայացուցիչներից ու առաջին դեմքերից մեկն է այն համակարգում, որը երկու տասնամյակի անկախության ընթացքում իդեալները չի կիսել, այնտեղ իդեալները միայն տրորել են, կիսել են միայն փայերը միմյանց մեջ՝ Հայաստանը վերածելով փայատիրական ընկերության, որում տնտեսական ոլորտներն ու քվոտաները բաժանված են մի քանի ընտանիքների միջև: Իդեալները տրորել են, իսկ փայերը կիսել ու բաժանել այդ ընտանիքներով:

Սա է ամբողջը, և եթե Հովիկ Աբրահամյանն այսօր ԱՄՆ հետ կիսելու որևէ արժեք ունի, ապա դա դոլարն է՝ Աբրահամյանի և նրա ընտանիքի անդամների բանկային հաշիվներում կուտակված դոլարը: Դա է Աբրահամյանի և ամերիկյան ժողովրդավարության ընդհանուր արժեքը: Ըստ որում՝ Հովիկ Աբրահամյանն այստեղ, առավել քան երբևէ, հայաստանյան իշխանական համակարգի խորհրդանիշն է, այսինքն՝ հավաքական կերպար, որովհետև ոչ միայն նրա, այլև երկու տասնամյակ շարունակ բոլոր համամարդկային և ազգային իդեալներն ու արժեքները ոտնատակ տված համակարգի համար է ԱՄՆ-ի հետ ընդհանուր միակ արժեքը դոլարը: Որևէ այլ ընդհանուր արժեք լինելու, ունենալու պարագայում այսօր Հայաստանն իր որակներով գոնե մի քիչ կհիշեցներ ժամանակակից, զարգացող պետություն:

ԱՄՆ-ի հետ համեմատություններն իհարկե անտեղի են, սակայն միտումներն ամեն ինչ ասում են: Միևնույն ժամանակ, սակայն, նույն կերպ հարց է առաջանում, թե ինչու են նման «արժեկիցների» հրավիրում տոնական միջոցառումների, մի՞թե ԱՄՆ-ի համար պարզ չէ, թե որն է Հովիկ Աբրահամյանի և ԱՄՆ-ի ընդհանուր արժեքը: Իհարկե պարզ է, սակայն երևի թե ընտրված է այդ ամենը պարբերաբար ի ցույց դնելու մարտավարություն՝ անընդհատ ստիպելով «մատնության» կամ «ինքնամատնության» և Հայաստանի հասարակությանն անընդհատ ցույց տալով իշխող սուտը, կեղծիքը, երեսպաշտությունը, որ պետությունը արժեքների ու իդեալների լուսավոր տեսլականներից՝ 88-ի շարժումից հասցրեց մինչև քրեաօլիգարխիկ համակարգի գերիշխանության:

Կարծեք թե ավելին ցույց տալու բան այլևս չկա. Ինչքա՞ն կարելի է նույն բանը ցույց տալ: Սակայն երևի թե այնքան, մինչև որ հասարակության մեջ առաջանա գործուն մերժումն այդ ամենի՝ առաջ բերելով առկա համակարգի դեմ իսկապես կենսունակ պայքար ծավալելու անզուսպ ցանկություն:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

http://www.gov.am/pics/news/b/11415_am_1.jpg

http://www.gov.am/pics/news/b/11415_am_2.jpg

http://www.gov.am/pics/news/b/11415_am_3.jpg

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում