Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

«Պրն․ Ծառուկյան, հորդորում եմ Ձեզ չառարկել և ինքնակամ ներկայանալ դատարան»

Իրավաբան Նարեկ Ալոյանը, որը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԲՀԿ-ի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջի վերաբերյալ, բաց նամակով դիմել է ԲՀԿ առաջնորդին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ նախապատմությունը  2012 թվականից է սկսվել: Հարցումներ են ուղարկվել իրենց` 2012 թվականից մինչև մեկ ամիս առաջ, թվով՝ 5 հարցում, որոնց, օրենքի համաձայն, պարտավոր էին հնգօրյա ժամկետում պատասխանել՝ երեք տարբերակներից մեկով՝ կա՛մ տրամադրել հարցվող տեղեկությունը, կա՛մ մերժել տրամադրումը, կամ էլ հայտնել, որ հնգօրյա ժամկետում չեն կարող տրամադրել, կտրամադրեն ավելի երկար ժամկետում` մի ամիս և այլն: Այդ գործողություններից որևէ մեկը չեն արել, ու առհասարակ իրենք որևէ պատասխան չեն ստացել:

Հունիսի 24-ին նախատեսված առաջին դատական նիստը հետաձգվեց օգոստոսի 21-ին (համակարգչի խափանման պատճառով)։ Նարեկ Ալոյանը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գագիկ Ծառուկյանին որպես վկա դատարանում հարցաքննելու վերաբերյալ։ Բաց նամակով նա դիմում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Հարգելի պարոն Ծառուկյան, ս/թ հունիսի 30-ին ես միջնորդություն եմ ներկայացրել դատարան՝ «Նարեկ Ալոյանն ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության» դատական գործով Ձեզ որպես վկա դատարան հրավիրելու վերաբերյալ։ Հուսով եմ, որ Դուք, որպես կուսակցության առաջնորդ, որպես հայ տղամարդ, չեք խուսափի անձնական պատասխանատվությունից և կներկայանաք դատարան։ Ցավում եմ, որ ԲՀԿ-ի շարքերում չգտնվեց գեթ մեկ անձ, ում ԲՀԿ-ն կվստահեր ներկայացնել կուսակցության շահերը դատարանում, և արդյունքում կուսակցությունը ստիպված եղավ օգնություն հայցել «Էստո» իրավաբանական գրասենյակից։

Մի կողմից, իհարկե, շոյված է իմ մասնագիտական ինքնասիրությունը՝ ես ընդանենը 23 տարեկան սկսնակ իրավաբան եմ, իսկ այս դատական գործն իմ առաջին դատական գործն է, բայց, այնուամենայնիվ, որպես հայրենասեր անհատ՝ ցավում եմ, որ իմ երկրի ԱԺ-ում ներկայացվածությամբ երկրորդ կուսակցությունը իր երկրի քաղաքացու հետ դատական վեճում ի զորու չէ ինքնուրույն հանդես գալ դատարանում և դիմում է մասնավոր իրավաբանների օգնությանը։

Իմ հայցին ԲՀԿ լիազորված անձ՝ փաստաբան Դավիթ Մանթաշյանի ներկայացրած պատասխանը ցույց տվեց, որ դատական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է Ձեզ դատարան հրավիրել։ Ուստի հորդորում եմ Ձեզ չառարկել միջնորդությանը և ինքնակամ ներկայանալ դատարան։ Ձեր կուսակցության դեմ դատական գործ է քննվում դատարանում, և, իմ համոզմամբ, կուսակցության առաջնորդի կողմից ազնիվ և արժանապատիվ քայլ կլինի դատարան ներկայանալը, սեփական կուսակցության թիկունքին կանգնելը և, իհարկե, արդարության հաստատմանը նպաստելը։

Ինչևիցե, կարծում եմ՝ օգոստոսի 21-ին կայանալիք դատական նիստը շատ հարցերի պատասխան կտա»,- գրված է բաց նամակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում