Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

«Արմավիա»-ի ինքնաթիռները վաճառքի են հանվել. միլիոնների պարտքը շարունակում է չմարված մնալ

Ինտերնետ վաճառքով զբաղվող grav.am կայքում կարելի է տեսնել հայտարարություն, ըստ որի՝ վաճառվում է սնանկացման եզրին հասած ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը: Այն վաճառվում է 700 միլիոն դրամով: Բացի վաճառքի մասին հայտարարությունից, տեղեկացվում է, որ ինքնաթիռը ձեռք բերելու նպատակով բանկը գնորդին կտրամադրի ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ վարկ:

«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ օդանավերը վաճառքի հանել է ոչ թե սնանկացած «Արմավիան», այլ այն ընկերությունը, որից ժամանակին դրանք գնել էր «Արմավիան» և մինչ օրս էլ դեռ չէր մարել գնման պարտքը: Եվ հիմա, ընկերությունը, չկարողանալով սնանկացած ընկերությունից ստանալ իր ինքնաթիռների վաճառքի գումարը, ինքն է դրանք հանել վաճառքի:

Հիշեցնենք, որ «Արմավիան» անցած տարվա ապրիլի 1-ից դադարեցրեց թռիչքները: Ընկերության սեփականատեր Բաղդասարովը նախ հայտարարեց՝ կա՛մ «Զվարթնոց» օդանավակայանը կիջեցի իր սպասարկման գները 25 տոկոսով, կա՛մ «Արմավիան» կհայտարարվի սնանկ ու այլևս թռիչքներ չի իրականացնի: «Զվարթնոցը» չիջեցրեց գները, և եղավ սեփականատիրոջ երկրորդ կանխատեսումը:

«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի բավարարվել ձեռք բերածով: 3 տարիների ընթացքում «Արմավիա» ավիաընկերության սեփականատերը մյուս բիզնեսներից գումարներ էր ներդնում «Արմավիայի» պահպանման և զարգացման վրա: Սակայն այսօր իրավիճակն այնպիսին է, որ նման կերպ աշխատանքը շարունակել հնարավոր չէ: Այդ պատճառով որոշում է ընդունվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթաց»,- հաջորդեց այս հայտարարությունը: Սնանկացման գործընթացը, սակայն, որքանով հայտնի է, դեռ վերջնական տեսք չի ստացել եւ դատարան չի մտել, ինչը նաև դրական իմաստ ունի: Որքան ուշ սկսվի սնանկացման գործընթացը, այնքան լավ «Արմավիա»-ի համար, քանի որ այդ ընթացքում վերադարձվում էին նաև «Արմավիա»-ի պարտքերը, ինչի շնորհիվ ընկերությունը կարողանում էր որոշ չափով մարել իր ունեցած պարտքերը: Բացի այդ, ընկերությունը կարող է իր ունեցածը, իր գույքը վաճառել նորմալ շուկայական գներով: Իսկ սնանկացման գործընթացի սկսելուց հետո պարտքերն այլևս չեն վերադարձվի «Արմավիա»-ին, իսկ ընկերության գույքը վաճառքի կհանվի ԴԱՀԿ-ը բավական ցածր գներով:

Նշենք նաև, որ «Արմավիան» շարունակում է հսկայական պարտքեր ունենալ իր նախկին աշխատակիցներին, որոնք մինչև վերջերս բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության և ընկերության գրասենյակի դիմաց՝ պահանջելով իրենց հասանելիք գումաները: Նրանց մի մասին է միայն փոխհատուցվել, սակայն բազմաթիվ օդաչուներ, բորտուղեկցորդուհիներ և այլ աշխատակիցներ դեռ մի քանի միլիոն աշխատավարձ ունեն ստանալու ընկերությունից, բայց որքան մոտենում է սնանկացման գործի դատարան մտնելու գործընթացը, վերջիններս այնքան հուսահատվում են, որ այլևս երբեք չեն կարողանա հետ ստանալ այդ գումարները: Չնայած ասում են, որ պարտքերի վերադարձման գործընթացը դեռ շարունակվում է, երբ գումար է հավաքվում, «Արմավիան» մարում է կուտակված պարտքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում