«Առաջին լրատվականի» տեղեկություններով Հայ ազգային կոնգրեսը այսօր, մարտի 17-ի հանրահավաքի մասնակիցների որոշմամբ, իրազեկել է քաղաքապետարանին ապրիլի 8-ին` ժամը 17-00 Ազատության հրապարակում հանրահավաք և երթ անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը 72 ժամվա ընթացքում պետք է որոշում կայացնի: