Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

Հեղափոխության փոխարեն տեղափոխություն

Հայաստանի կառավարությունը երեկ հավանության է արժանացրել մի նախագիծ, որով նպաստավոր պայմաններ են ստեղծվում Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների համար: Նրանք կարող են մեկ տարի մնալ և աշխատել այդ երկրում առանց թույլտվության, ինչպես ասել է միգրացիոն կոմիտեի ղեկավար Գագիկ Եգանյանը` նշելով, որ գործում է, ըստ էության, միասնական աշխատաշուկայի սկզբունքը:

Միասնական աշխատաշուկան որպես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության, այսպես ասած, տնտեսական էֆեկտ ամիսներ առաջ ամրագրված էր Եվրասիական միջպետական բանկի ուսումնասիրություն-զեկույցում, որտեղ նշվում էր, որ դա հնարավորություն կտա Հայաստանին մեծացնել տրանսֆերտների ծավալները: Իսկապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը և միասնական աշխատաշուկան էապես կդյուրացնեն Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնումը և կավելացնեն Հայաստան ուղարկվելիք գումարները:

Այդ գումարները 2000-ականների առաջին տարիներին հասան մինչև մոտ 2,5 միլիարդի՝ տարեկան: Տարեկան Հայաստան էր մտնում մոտ այդքան գումար, ինչն էլ հանգեցրել էր երկնիշ տնտեսական աճի արձանագրման: Սակայն այդ գումարները Հայաստանում, ըստ էության, վերածվում էին պարզունակ սպառման միջոցի: Դրանց մի հսկայական մասն էլ այդ տարիներին ուղղակիորեն գրպանվեց դոլարի փոխարժեքի գրեթե կրկնակի նվազեցման արդյունքում:

Այսպիսով, տարեկան հսկայական ծավալի գումարներ էին մուտք գործում Հայաստան, որոնք սակայն ընդամենը գնողունակություն էին ապահովում և ոչ մի տնտեսական ինստիտուցիոնալ հիմք, որը թույլ կտար Հայաստանին տրանսֆերտները համարել, այսպես ասած, որակապես փոխված և ներդրումի վերածված: Հայաստանն ուղղակի ապրում էր Ռուսաստանում ապրող հայրենակիցների հաշվին, ու երբ տնտեսական միջազգային ճգնաժամը նրանց հնարավորությունները Ռուսաստանում նվազեցրեց, Հայաստանում էլ անկում արձանագրվեց:

Այսօր Հայաստանի իշխանությունները զբաղված են արտագնա աշխատանքի մեկնողների հնարավորություններն ավելացնելով և այս միջոցով Հայաստանում սոցիալական լարում թուլացնելով: Այսինքն` ստեղծվում են հեշտ պայմաններ, որ Հայաստանից մարդիկ հեռանան կամ այլ կերպ ասած՝ Հայաստանը շարունակի դատարկվել: Այն Հայաստանը, որը հակառակի կենսական կարիքն ունի՝ հայրենադարձության: Հնարավոր է հասկանալ, որ հայրենադարձության լայն ծավալներ ապահովելու համար մեծ ֆինանսական միջոցներ Հայաստանը չունի, սակայն անհնար է պատկերացնել, որ Հայաստանը չի կարող գոնե արտագաղթի ծավալների արգելակման տնտեսական քաղաքականություն իրականացնելու ռեսուրս գտնել: Բայց դրա փոխարեն որոնվում և կարծես թե գտնվում են արտագաղթը շարունակելու ռեսուրսներ:

Սա գոյատևման ռեժիմին բնորոշ գործողություն է: Հայաստանի իշխանությունները գործում են գոյատևման փիլիսոփայությամբ, որովհետև ավելիի նպատակներ դնելու համար հարկավոր են ներհայաստանյան լուրջ բարեփոխումներ: Այդ բարեփոխումների ռեսուրսը ներկայումս չկա, հնարավորությունները երկկողմանի արգելակման են ենթարկված՝ մի կողմից բարեփոխումներով չշահագրգռված իշխանություններն են, մյուս կողմից` իշխանական նույն համակարգից սերված և ըստ էության նույն պատկերացումներն ու նպատակները հետապնդող ոչ իշխանական բևեռն է:

Այդ հակադրությունն ի վիճակի է ընդամենը մեծացնել հասարակությանը թողնվող փշրանքները, սակայն համակարգային, ինստիտուցիոնալ փոփոխություններ առաջ բերել անկարող է: Մինչդեռ արտագաղթի խնդրի լուծումը անհնարին է առանց այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների: Այն, որ 2000-ականների կեսերին Հայաստանում մեկնողների ու ժամանողների տարբերությունը դրական էր, այսինքն` մի պահ արդեն ավելի շատ գալիս էին, քան գնում, իրավիճակային ցուցանիշ է: Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է բեկում` վերադարձի ցուցանիշին ռազմավարական բնույթ հաղորդելու համար: Ընդ որում` բեկում ոչ միայն տնտեսական վիճակագրության, այլ ընդհանրապես կենսագործունեության առանցքային ոլորտների առումով:

Պետք է բեկվի ոչ միայն տնտեսական կառուցվածքը, հարաբերությունները, քաղաքական համակարգը, այլ նաև հասարակական մտածողությունը: Պետք են հեղափոխական բնույթի գաղափարներ, նորարարություններ, կրեատիվ նախագծեր, որոնք կվերաբերեն հասարակության լայն շերտերի, ոչ թե առանձին խմբերի կամ շրջանակների: Հայաստանում արտագաղթի կասեցումն ու վերադարձի կամ հայրենադարձության խնդիրը հնարավոր է լուծել միայն այդ միջոցով: Այլևս հնարավոր չէ միայն սոցիալական խաղաքարտերով ապահովել արտագնա աշխատանքի մեկնողների վերադարձ:

Եթե ինչ-որ պահի մեկնելը նրանց համար ռիսկային էր, ապա այսօր արդեն նրանց համար ռիսկային է վերադարձը՝ անգամ սոցիալական պայմանների պարագայում, որովհետև Հայաստանը որպես պետական քաղաքականության սուբյեկտ այնքան անվստահություն է առաջ բերել իր քաղաքացիների մոտ, որ նրանց համար սոցիալական շոշափելի հայտերը ոչինչ են և կարիք կա երկարաժամկետ երաշխիքների: Իսկ այդ երաշխիքներն արդեն պահանջում են հենց հեղափոխական փոփոխություններ հասարակական փոխհարաբերություններում, բիզնես մշակույթում, պետություն-քաղաքացի հարաբերություններում, պետություն-բիզնես հարաբերություններում, հարկավոր է իրավունքի որպես արժեք գեներացում, իրավունքի ուժի գեներացում:

Մարդիկ գնացել են այս մթնոլորտից, այս իրավիճակից, և նրանք կվերադառնան միայն որակապես այլ մթնոլորտի ու իրավիճակի դեպքում: Բայց Հայաստանի ներկայիս համակարգը մարդկանց առավելագույնը տեղափոխություն կարող է առաջարկել` հեղափոխության փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում