Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքները մեղմելու համար կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել աղքատ ընտանիքների նպաստները 1000 դրամով բարձրացնելու մասին: Այս որոշումը մեր քաղաքացիներին ծիծաղելի է թվում:
«Առաջին լրատվական»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիներն ընդգծում էին` հազար դրամը չի կարող փոխհատուցել էլեկտրաէներգիայի ավելացման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսը, բացի այդ նշում էին, որ տեղին կլիներ` մտածեին նաև բնակչության մնացած հատվածի համար: «35 հազար փող եմ ստանում բա ես ինչ անեմ: Պիտի ցրտին նստեմ, կամ կմեռնեմ, կամ սաղ կմնամ»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը:
Մանրամասները` տեսանյութում: