Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

«Պետք է մերժել քաղաքական դաշտը». Վիլեն Գաբրիելյան

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի (Նավակ Ճոճող) կարծիքով՝ պետք է բոլոր անձնական ու գաղափարական տարաձայնությունները դնել մի կողմ, հավաքվել, բոլոր լոկալ խնդիրները դնել մի հարթակի վրա ու պայքարել ապօրինի իշխանությունների դեմ:

«Շատերին կարող է թվալ, թե ես կոչ եմ անում համախմբվել մի կառույցի մեջ, բայց բացարձակ նման բան չկա: Ինձ համար կառույցը Ազատության հրապարակն է, Մյասնիկյանի հրապարակը, ես չեմ ուզում ստորագրել մի թղթի տակ, պարտավորություններ ստանձնել, և հետո հանկարծ այդ կառուցին դուր չեկող ինչ-որ բան սխալ անեմ, ու ինձ կշտամբեն: Չեմ ուզում ինձ ինչ-որ թղթով սահմանափակել»,- ասաց նա:

Վիլեն Գաբրիելյանի դիտարկմամբ՝ պայքարը համակարգի դեմ է, իսկ այս պահին համակարգի մեջ մտնում է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:

«Երբ դու գալիս ես հրապարակ, գալիս ես կոնկրետ նպատակների համար՝ այն ենթագիտակցությամբ, որ գալիս ես գործողություն անելու, ոչ թե առաջնորդի անունը վանկարկելու: Մեզ մոտ այսպես է՝ երբ գալիս է գործելու պահը, մեծ մասամբ առաջնորդները խուսափում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները, անգամ լոկալ խնդիրները, գլոբալ բնույթի են. «Նույն Աֆրիկյանների խնդրում ամեն ինչ կա՝ բեսպրեդել, ամենաթողություն, ոստիկանների բռնություն, Սերժի ոչ լեգիտիմություն: Մի պահ եղավ, որ ասացին՝ լոկալ է, հատուկ բերեցինք՝ ՀՀԿ դրոշ կպցրինք: Լսել եմ, շատ անգամ են ասում՝ Աֆրիկյաններն ինչ-որ հարցից շեղում է, այդ մարդկանց հարցնում եմ՝ ո՞ր հարցից, ինչ-որ բա՞ն է կատարվում այս երկրում, եթե այո, ես կասեմ՝ սխալ ուղղությամբ եմ շարժվում»:

Ակտիվիստի դիտարկմամբ՝ այս պահին ճիշտը քաղաքական դաշտը մերժելն է. «Անընդհատ նույն դիսկուրսի մեջ ենք՝ առաջին նախագահ, երկրորդ- երրորդը նույնիսկ չակերտավոր նախագահ են… այդ դիսկուրսն է շեղում քաղաքացիներին՝ միավորվելու այլ խնդիրների շուրջ»:

Նրա խոսքով՝ մինչև 2017-18թթ. հնարավոր են արտահերթ զարգացումներ, հնարավոր է՝ դրանք նույնիսկ քառյակը ստեղծի՝ խոստացված թեժ աշնանը. «Բայց դա չի լինի այն, ինչ ես եմ ուզում. ես ուզում եմ՝ ով թալանել է, մարդ է սպանել, օրենք է խախտել՝ պատժվի: ՀՀ քաղաքացիները կգնան այն մարդու հետևից, ով այս ամենը բարձրացնի: Պետք է վերցնել ժողովրդից թալանածը ու վերադարձնել ժողովրդին»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում