«Շիրակ» ֆուտբոլային ակումբը Տոլյատիում գործող Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլի ակադեմիայի հետ կնքել է բացառիկ պայմանագիր, որի համաձայն՝ երկու կառույցների միջև սկսվելու է համագործակցություն։
Համագործակցության շրջանակներում ներառված են հետևյալ կետերը.
1. Փորձի փոխանակոմ
2. Մարզիչների փոխանակում
3. Խաղացողների փոխանակում
4. Համատեղ հավաքներ
5. Մրցաշարերի համատեղ կազմակերպում
6. Համատեղ սեմինարներ
Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիան հովանավորվում է «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամի կողմից, որը ղեկավարում է հայտնի ռուս գործարար Ռոման Աբրամովիչը։
Տոլյատիում գործող ֆուտբոլային ակադեմիայի հետ համագործակցում են մի շարք հայտնի ակումբներ, որոնց թվում՝ Լոնդոնի «Չելսին», Մոսկվայի ԲԿՄԱ-ն, հոլանդական «Վիտեսը»։
Լուսանկարում՝ Ռոման Աբրամովիչի այցը Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիա