Լևոն Պաչաջյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Ռուսաստանի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը պատրաստվելու համար: Այս մասին իրանական «Սանաթ Նավթի»-ի ֆուտբոլիստը գրում է ֆեյսբուքի իր էջում:
Պաչաջյանը նաև շնորհակալություն է հայտնում բոլոր երկրպագուներից ու նշում, որ նրանցից յուրաքանչյուրն այդ հարցում իր ներդրումն ունի:
«Շնորհակալ եմ բոլորիցդ: Դուք բոլորդ էլ մեծ ավանդ ունեցաք այս հարցում: Ես էլ ամեն ինչ կանեմ, որ առաջին հերթին ձեզ ուրախացնեմ: Իսկ հիմա մտածեմ, թե ոնց եմ հասնելու Երևան: Կհանդիպենք Հայաստանում»,- գրում է կիսապաշտպանը: