ՕԵԿ պատգամավոր Արծրունի Աղաջանյանը իր լիազորությունները վայր դնելու պահանջ է ներկայացրել և 15 օրվա ընթացքում հետ չի վերցրել դիմումը: Այսօր ԱԺ քառօրյա նստաշրջանում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավարարեց Արծրունի Աղաջանյանի պահանջը:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պաշտոնական այցով Ազգային ժողովում է գտնվում Խորվաթիայի ԱԺ խորհրդարանի նախագահ Լուկա Բիբիչը: