Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է զինվորական ծառայության ժամանակ մահացած զինծառայողների հարազատներին, այդ թվում նաեւ` Արտակ Նազարյանի: Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, «1in.am»-ին տեղեկացրեց, որ ժամանակին իրենց Սեյրան Օհանյանը հրավիրել էր հանդիպման, սակայն չեն գնացել: Ըստ Արտակ Նազարյանի մոր` այս մի հանդիպման մասին իրեն չեն իրազեկել: «Ես աշխատանքի եմ եղել եւ ոչնչից տեղյակ չեմ»,- ասաց նա: Նա պատրաստվում է մոտ ապագայում հանդիպել Սեյրան Օհանյանի հետ եւ նրան ներկայացնել մահացած որդու լուսանկարները , նաեւ տեղեկացնել, որ պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվել են: