Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դերասան Սեպուհ Ապիկյանը վրդովված է և հիասթափված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասան Սեպուհ Ապիկյանը։

 -Սեպուհ, Ձեր՝ վթարի ենթարկվելուց հետո մոտավորապես քառասուն օր է անցել: Այսօր Ֆեյսբուքում գրառում եք կատարել, որտեղ խոսում եք հիասթափության մասին: Ինչո՞ւ:

 -Այո, վթարից անցել է 40 օր, բայց վթարից հետո նորից դեպք եղավ: Մեկ շաբաթ անց տանը նորից վատացա, տարան հիվանդանոց, պարզվեց՝ էլի կողոսկր է կոտրվել, ծակել թոքը: Նորից վիրահատություն արեցին, նորից պառկեցի, և արդեն 12 օր է՝ դուրս եմ գրվել, տանն եմ, բայց էլի ցավեր կան, քայլելը դժվար է, բայց փառք Աստծո:

 -Ի՞նչ է լինելու Ձեր բոլոր ծրագրերի հետ:

-Բնականաբար, կան տարբեր ծրագրեր, ես աշխատել եմ և հուսով եմ, որ դեռ աշխատում եմ հեռուստատեսությունում և թատրոնում: Իմ բոլոր ծրագրերը թատրոնում կանգնել են: Նոր ներկայացում ունեինք, որն այս պահին կանգնած է: Ինչևէ, սպասում եմ, մի փոքր էլ ապաքինվեմ, որ գնամ փորձերի: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, իմ բոլոր գործընկերների հետ նկարահանվում էի «Երևան 1» նախագծում: Բախտի բերմամբ, մենք ավարտեցինք նկարահանումները, որից հետո դեպքը պատահեց, կիսատ չմնացին նկարահանումները: Մեր ամբողջ խումբը՝ Գրիգոր Դանիելյանը, Արմեն Պետրոսյանը, ամբողջ խումբը, որոնց շատ սիրում և հարգում եմ, որոնք ինձ շատ օգնեցին, ունեն նոր նախագիծ, որում, եթե չեմ սխալվում, ես էլ կամ: Հուսով եմ, մինչև օգոստոս կազդուրված կլինեմ, և հնարավոր կլինի մասնակցել թատրոնի փորձերին և հեռուստատեսության նկարահանումներին:

 -Ի՞նչ արեց «Արմենիա» հեռուստաընկերությունը Ձեզ համար, փորձե՞ց աջակցել:

 -Չեմ ուզում ընդհանրացնել, բայց, ինչպես ասացի, ես ունեմ գործընկերներ «Արմենիա» հեռուստատեսությունում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին՝ Գրիգոր Դանիելյանին, Արմեն Պետրոսյանին, և էլի կան մարդիկ, նույնիսկ ԱՄՆ-ից մտերիմ անձնավորություններ Վարդուհի Արքազարյանին, նրա ամուսնուն՝ Գևորգ Բերբերյանին, Սարգիս Բերբերյանին: Այս մարդիկ, բացի հոգեբանական օգնությունից, նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեցին: Մենք գիտենք, այսօր հիվադանոց ընկնելը ինչ մեծ ծախսերի հետ է կապված: Ես շնորհակալ եմ նաև իմ կոլետիվին, որ ինձ այցելեցին: Հատուկ շնորհակալ եմ Հենրիկ Մալյան թատրոնին, նրա ղեկավար Նարինե Մալյանին, նրանք նույնպես ինձ ցուցաբերեցին ֆինանսական օգնություն և նույնիսկ Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանցը: Նրանց բոլորին շնորհակալ եմ:

 -Մեր իշխանություններն արդյո՞ք աջակցեցին:

-Ցավոք սրտի, չէի ասի, թե իշխանություններն աջակցեցին: Եթե կարելիէ աջակցություն անվանել այն, որ ես ունեի ապահովագրություն՝ որպես թատրոնի դերասան, և այն հանգամանքը, որ տղաս զինծառայող է, ինձ գրանցեցին որպես պետպատվեր առաջին անգամ, բայց երկրորդ անգամ վիրահատությունն արդեն պետպատվերով չէր:

 -Սեպուհ, այսօր Դուք գրել էիք, որ միշտ հայրենասեր եք եղել, անգամ ցուրտ և մութ տարիներին չեք մտածել Հայաստանը լքելու մասին: Հիմա ի՞նչը հիասթափեցրեց վերջնականապես:

 -Գիտեք, գուցե համացանցային լրատվամիջոցները մի փոքր չափազանցված են ներկայացրել: Անձնապես ոչ ոքի չեմ ցանկացել… Ես այսօր իմ մոտոցիկլետի գործով գնացել էի պետավտոտեսչություն: Ես վիրավորվել էի այն փաստից, որ դեպքը եղել է, փառք Աստծո, ոչ մի տուժող չի եղել, այո, ընդունում եմ նաև իմ մեղքի բաժինը: Տրասնպորտային միջոցը, որ վարում եմ, սկուտեր է, ոչ մոտոցիկլետ, ոչ մի ավտոտեսչություն չի կանգնեցրել ասի՝ ուր են համարները: Երբ ես գնել եմ, ինձ ասել են, որ փաստթուղթ չի հասնում, բայց պարզվում է, դրա համար պետք է ունենալ վարորդական իրավունք, փաստաթուղթ չունենալու համար տուգանում են, նաև այն, որ գարեջուր եմ խմած եղել այդ օրը: Իմ վիրավորանքն այն էր, որ մտածում էի՝ այդ ամենը եղել է, կա օրենք, բայց մի՞թե մարդկային կողմեր չկան, մարդը այդքան տուժի, հիվանդանոց պառկի, տուժող չկա, բողոք չկա, բայց մարդուն դրանից հետո վարչական տույժի են ենթարկել: Այդ ամենից ելնելով՝ վրդովված գրեցի Ֆեյսբուքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում