Այսօր ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես եկավ ելույթով և Հովիկ Աբրահամյանին դիմելով՝ նկատեց, որ անտարբեր վերաբերմունք է դրսևորվում Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ:
«Նա հայտարարել է հացադուլ, ուստի ԱԺ կողմից անհրաժեշտ է վերաբերմունք` Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։ Առաջարկում եմ ժամը 13.30-ին խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, ԱԺ նախագահի գլխավորությամբ, խորհրդակցություն անցկացնենք, որից հետո դիմենք Րաֆֆի Հովհաննիսյանին, որ հացադուլը դադարեցնի, կամ այցելենք նրան»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ինքը համաձայն է. «Մեծ Բրիտանիայից նոր եմ վերադարձել, խոսել եմ Ստեփան Սաֆարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ նպատակ է հետապնդում հացադուլը, սակայն կոնկրետ պատասխան չեմ ստացել, ամեն դեպքում համաձայն եմ, որ 13.30-ին քննարկենք»: