Friday, 19 04 2024
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման այլընտրանքը հովհարային անջատումներն են. Շարմազանով

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման այլընտրանքը հովհարային անջատումներն են: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, և ՀՀԿ առաջնորդը ներկայացրել է Լատինական Ամերիկա իր առաջիկա այցելության մանրամասները:

Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությանը՝ Է. Շարմազանովն ասաց, որ հայկական կողմերը մշտապես բանակցային գործընթացի կողմնակիցն են: «Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, և այլ կարծիք լինել չի կարող: Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Ապակառուցողական է իրեն դրսևորում Ադրբեջանը, և միջազգային կառույցների գնահատականները ոչ թե ընդհանուր պետք է լինեն, այլ հստակ դատապարտեն այն կողմին, որը թե խոսքով, թե գործով հակահայկականություն ու ֆաշիզմ է քարոզում»,- ասաց Շարմազանովը:

Հարցին, թե Տիգրան Սարգսյանի դեմ սկսված ստորագրահավաքը կարո՞ղ է անդրադառնալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանին դեսպանի պաշտոնում նշանակելու որոշման վրա, նա պատասխանեց, որ նշանակվել է Տիգրան Սարգսյանը դեսպանի պաշտոնում, ինքը ՀՀ նախագահի որոշումները չի մեկնաբանում: «Կարծում եմ, որ նա կարող է լավագույնս աջակցել հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը»,- ասաց նա:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ նա ասաց, որ ՀՀ իշխանությունները մազոխիստ չեն, որ չպատճառաբանված սակագին բարձրացնեն: Նա նշեց, թե ընդունում է, որ ցանկացած թանկացում ծանր բեռ է հանրության համար: Սակայն եթե հանրությունն ուզում է ունենալ կայուն էլեկտրամատակարարում, նրա խոսքերով, այդ քայլին պետք է գնալ, դրան այլընտրանքը հովհարային անջատումներն են: «Համապատասխան մասնագետները հաշվարկել են, որ թանկացումը 800-1000 դրամով է ազդելու, ուստի նպաստառու ընտանիքների նպաստն այդքան է ավելացել: Խոսեք նաև, որ ավելանում են պետական ծառայողների աշխատավարձերը, նավթամթերքի գներն իջել են, դրանից ևս խոսեք: Ցանկացած թանկացում հաճելի չէ, պարզապես մենք պետք է գիտակցենք՝ կա՞ այլընտարնք, թե՞ ոչ: Մեր ուշքը գնո՞ւմ է ժողովրդի էլեկտրաէներգիան բարձրացնելու համար»,- ասաց նա:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում