Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

«Հովիկ Աբրահամյանն ու իր շրջապատը ստվերից դուրս եկողը չեն»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

– Տիկին Փոստանջյան, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կարծեք թե ձգձվում է: Դա, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:

– Առաջին հերթին պետք է նշենք, որ ԵՏՄ-ն հիմնված չէ գաղափարական հենքի վրա, այսինքն` ընդհանուր գաղափարախոսություն, որ այդ տնտեսական համագործակցության շուրջ պետք է հավաքվեն պետությունները, գոյություն չունի, իսկ դա արդեն իսկ ասում է այն մասին, որ սա ուղղակի արհեստական մի միություն է, փորձ է կատարվում ավելի շուտ ստեղծել արհեստական մի միություն, որի նպատակը ոչ թե այդ գաղափարների ներքո հավաքվելն է, այլ տեղի է ունենում գործընթաց, որով ցանկություն կա վերականգնելու նախկին խորհրդային տարածքում գտնվող պետությունների միավորումն ինչ-որ մեկ միասնական տարածքի մեջ: Եթե խոսում ենք տնտեսական համագործակցության մասին, ապա հասկանալի է, որ հետամնաց տնտեսությունների մեջ ՀՀ-ի հետամնաց տնտեսությունը տեղ չպետք է ունենա: Մեզ համար կարևոր է, որ լինենք գործընթացների մեջ, որ մեզ համար են շահավետ: Եթե մենք պետք է միավորվենք մի տնտեսական համագործակցության մեջ, որում հետամնաց տնտեսություններ են, որ մեզ պետք է վնաս բերի, իհարկե, դա բացարձակ մեզ պետք չէ: Համոզված եմ, որ այդպիսի Եվրասիական միություն, ի վերջո, չի էլ կազմավորվելու, ուղղակի մենք մեր ազգային շահը հետապնդելու այս գործընթացի մեջ տուժում ենք նման հրավերներին կամ ցանկություններին տեղի տալով:

– Քառյակը շատերը համարում են ոչ ինքնուրույն, որոշ օղակների կողմից ուղղորդվող պրոյեկտ: Դուք ևս որոշ մտահոգություններ ունեիք այդ առումով: Փարատվեցի՞ն արդյոք այդ մտահոգությունները:

– Ես բազմիցս ասել եմ` քառյակը խորհրդարանական համագործակցություն է որոշակի հարցերի շուրջ, որն այսօրվա մեր ազգային շահը հետապնդող քաղաքական օրակարգը դեռ չի ձևավորել, չի ձևակերպել և չի տանում առաջ: Համագործակցություն տեղի է ունենալու, քանի դեռ որոշ հարցերի շուրջ մենք կարող ենք ինչ-որ գործընթացների մեջ բարելավում մտցնել, բայց դա դեռ չի նշանակում, որ քառյակը, որպես այդպիսին, սպասարկում է հայ ժողովրդի քաղաքական օրակարգը և հետապնդում է հենց բուն այն նպատակը, որն առաջնային է:

– Քառյակի ներկայացրած 12 պահանջներին ծանոթ եք, որքանո՞վ են դրանք թիրախային և իրագործելի:

– Այդ կետերն անհրաժեշտ են, բայց այսօրվա քաղաքական օրակարգը, իհարկե, առաջին հերթին համապետական արտահերթ ընտրություններն են և անմիջապես ներկա իշխանության այս բռնազավթումից ազատումը, ինչը փաստացի այս 12 կետով, որին ժամկետ է դրվել, չենք կարողանում այս պահին լուծել: Այս մի քանի ամիսը նույնպես շատ ցավալի է մեզ համար, արտագաղթը արյունահոսության նման շարունակվում է:

– Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կայացված է: Կառավարությունը այդ որոշման հետևանքները մեղմելու համար 1000 դրամով ավելացրել է աղքատ ընտանիքներին տրվող նպաստը: Արդյո՞ք այդ գումարը կարող է նպաստել թանկացման հետևանքները չզգալուն:

– Իհարկե, դա որևէ կերպ չի կարող նպաստել, որովհետև սոցիալապես այսօր անապահով է ՀՀ ամբողջ բնակչությունը, և բոլորի գրպանների համար այդ թանկացումն ազդեցություն է ունենալու, բոլոր ընտանիքների համար, այսինքն` այստեղ տարանջատել, որ մեր բնակչության մի մասը սոցիալապես անապահով է, մեկը` ոչ, այդպես չէ: Դուք բոլորդ ականատեսն էիք անցյալ տարի, երբ 100 դրամը փորձում էին բարձրացնել, և հասկացան, որ բոլոր քաղաքացիները դժգոհում են, դա բոլորի գրպաններին վնաս է: Տվյալ պարագայում, քանի որ տեղի ունեցան բողոքի ակցիաներ, այդ որոշումը չգործեց, հիմա պետք է նույնը տեղի ունենա էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված: Պետք է քաղաքացիները համախմբված, կազմակերպված ընդվզեն, որպեսզի այս որոշումը չկարողանա գործել:

– Էներգետիկայի նախարարն, ըստ էության, չբացառեց, որ հետագայում նույնպես էլեկտրաէներգիայի թանկացում է սպասվում:

– Իհարկե, ամեն օր, ամեն անգամ ճնշումները, բարձրացումները տեղի են ունենալու, եթե չկա կազմակերպված, համախմբված պայքար բոլոր քաղաքացիների կողմից: Մենք պետք է գիտակցենք, որ ամեն մեկս, յուրաքանչյուր ընտանիքի գոնե մեկ անդամ պետք է մասնակցի նման բողոքի ակցիաների, որպեսզի բողոքող քաղաքացիների այդ քանակը գոնե տեսանելի լինի: Ոչ թե բողոքող քաղաքացիները պետք է նստեն իրենց տանը, բողոքեն, այլ պետք է լինեն հրապարակներում:

– Նախորդ կառավարությունը ոչ իշխանական ուժերի թիրախում էր, մինչդեռ նոր կառավարությանը կարծեք թե չեն քարկոծում, ժամանակ են տալիս` խոստումներն իրագործելու համար: Հուսադրո՞ղ են նոր կառավարության խոստումները:

– Ժամանակ մենք այլևս չունենք, ոչ ոք միամիտ չէ, ո՞ւմ ենք ժամանակ տրամադրում, նույն կառավարությունն է, ոչինչ չի փոխվել, ուղղակի անուններն են փոխվել: Այդպես ասողները կամ հումոր են անում, եթե ժամանակ են տրամադրում, կամ միամիտ են և հավատում են, կամ դիտավորյալ են նման հայտարարություններ անում: Իհարկե, ոչ պետք է հավատալ, ոչ էլ ինչ-որ հուսադրող գործընթացներ կարող է իրականացնել այս կառավարությունը:

– Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է գործարարներին ստվերից դուրս բերելու վճռականության մասին: Հավատ չի՞ ներշնչում այդ հայտարարությունը:

– Պարոն Աբրահամյանն ինքն էլ է գործարար, արդյոք պատրա՞ստ է ստվերից դուրս գալ: Ես չեմ հավատում, ինքն անձամբ ստվերից դուրս եկողը չի, իր մոտ շրջապատը` նույնպես: Այս կառավարությունը նույնպես օլիգարխների ներկայությամբ կառավարություն է: Իրենք պետք է մնան գործարար դաշտում, հրաժարվեն պետական պաշտոններ ղեկավարելուց, որովհետև էստեղ ակնհայտ է, որ գոյություն ունի շահերի բախում: Նրանք պետք է պատրաստ լինեն կանգնել օրենքի առջև, դատարանների առջև, որովհետև իրենց հարստությունը սահմանված կարգով ձեռք բերված գույք չէ, հետևաբար` իրենք պատրա՞ստ են արդյոք նման քայլերի, ես չեմ հավատում:

– Քաղաքացիական շարժումներն աշխուժացում բերեցին ներքին կյանքում: Տեսակետ կա, որ այդ շարժումները պետք է բաժանվեն քաղաքական և քաղաքացիական հատվածների:

– Գիտեք, նույն քաղաքացիական շարժումն ինքը քաղաքականություն իրականացնող միավոր է: Այն` որպես քաղաքացիական շարժում, այդ ձևաչափով ազատ է: Իրենք պատրա՞ստ են արդյոք լինել քաղաքական կազմակերպության անդամ` դա արդեն իրենց գործն է, բայց իրենք զբաղվում են ուղղակի քաղաքական գործունեությամբ, միակ տարբերությունն այն է, որ կուսակցությունները որպես քաղաքական կազմակերպություն են զբաղվում այդ գործունեությամբ և ունեն որոշակի սահմանափակումներ իհարկե, իրավունքներ, նաև` պարտականություններ: Դու, եթե դառնում ես քաղաքական կազմակերպության անդամ, ապա պետք է ընդունես նրա ծրագիրը, գաղափարը և շարժվես այդ ծրագրի ու գաղափարի ներքո, իսկ տվյալ դեպքում քաղաքացիական շարժումն ինչ-որ խնդիր է հետապնդում, որ նույնպես քաղաքական է, բայց ավելի ազատ ձևաչափով:

– Սերժ Սարգսյանի կողմից դեսպանների վերջին նշանակումները բուռն քննարկումների առիթ դարձան: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակման դեմ արդեն ստորագրահավաք է սկսվել: Հետաքրքիր է Ձեր կարծիքն այս նշանակումների մասին:

– Նվաստացուցիչ վերաբերմունք է ընդհանուր առմամբ մեր պետականության նկատմամբ, երբ դու նշանակում ես մի անձի, որ կոմպետենտ չէ որպես դիվանագետ, որը դրա համար պետք է ունենա հատուկ պատրաստվածություն: Ես ՀՀ բազմաթիվ դեսպանների հետ եմ շփվել և շատ եմ ցավում, որ շատ քիչ դեսպաններ ունենք, որ իրենց մասնագիտությամբ են զբաղվում, որ իրենց առաքելությունն է: Դեսպանների ես հանդիպում, քեզ թվում է` այս մարդիկ շուկայի առևտրականներ են, մենք այդպիսի դեսպաններ ունենք` այս պահին գործող, և սա մեր պետականությանն ապտակ է ու արհամարհական վերաբերմունք: Երբ վարչապետին դու փոխում ես, ներկայացնում որպես դեսպան, գիտեք, վարչապետը եթե պաշտոնաթող է լինում (ես նորմալ պետականության մասին եմ խոսում), նա կարող է իր խորհուրդներով և դասավանդման մեթոդներով պիտանի լինել տվյալ պետությանը, բայց տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ այս անձին հեռացրել են աշխատանքից: Բացի այդ, նա ներգրավված է եղել բազմաթիվ սկանդալային գործընթացների մեջ, այս անձին նշանակել դեսպան ԱՄՆ-ում, սա նույնպես ապտակ է մեր պետականությանը: Ստորագրահավաքին ես էլ եմ միացել, բացի այդ` մեկ այլ ստորագրահավաք էլ կա հենց Եվրասիական միությանը միանալու վերաբերյալ, սրանով էլ արդեն սփյուռքահայերը վերաբերմունք են հայտնում Սերժ Սարգսյանի որոշումների հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում