«Կան տարբեր քաղաքացիական խմբեր, որոնք ինչ-որ առումով մրցակցում են իրար հետ տարբեր հարցերում հանրային շահը պաշտպանելու գործում և, իմ կարծիքով, այդ մրցակցությունը հանրության համար դրական է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքերով՝ ռեժիմն ամեն ինչ անում է հանրության շրջանում վախի մթնոլորտ սերմանելու հարցում, բայց վերջին ընդվզումները ցույց տվեցին, որ մարդիկ կոտրված չեն․ «Ռեժիմի փոփոխությունն այն համազգային խնդիրն է, որ կարող է համախմբել բոլորին»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ լոկալ խնդիրները համախմբեն մարդկանց ավելի մասշտաբային փոփոխությունների հասնելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Յուրաքանչյուր մարդ իր գործունեությունը սահմանում է իր կարողությունների սահմանում, և որևէ մեկին մեղադրելը ճիշտ չէ, բայց մյուս կողմից էլ անհրաժեշտ է յուրաքանչյուր խմբի պոտենցիալը ճիշտ գնահատել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։