Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Երկու սպանություն $27,000-ի համար․ Թերթի խմբագրի ու նրա ամուսնու սպանության համար պատիժը մնաց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանում տևական քննությունից հետո ավարտվեց Վաղարշակ և Հակոբ Աբաջյանների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Հայր և որդի Աբաջյանները մեղավոր են ճանաչվել «Մենք մերոնցով» թերթի խմբագիր Ալվարդ Աբրահամյանին և նրա ամուսնուն՝ Յուրիկ Սրաբյանին շահադիտական դրդումներով առևանգելու և սպանելու համար:

Վաղարշակ Աբաջյանը «Խաչակիր» հասարակական կազմակերպության հիմնադիրներից է:

Ըստ դատական ակտի՝ նախկինում դիտավորյալ սպանության հոդվածով չմարված դատվածություն ունեցող Վաղարշակ Աբաջյանը, օգտագործելով Ալվարդ Աբրահամյանի հետ գործնական փոխհարաբերությունները, նրա միջոցով այլ անձանց խաբել է, թե կարող են Երևանում շուկայականից ցածր գներով բնակարաններ ձեռք բերել կամ տրամադրել մարդկանց գումարի չափը քառապատիկ անգամ գերազանցող գումարային փոխհատուցումներ:

2011 թվականի հունիսից մինչև օգոստոսի վերջը Վաղարշակ Աբաջյանը գլխավորապես Ալվարդ Աբրահամյանի միջոցով ստացել ու խարդախությամբ հափշտակել է տարբեր անձանց պատկանող, ընդհանուրը՝ 27 հազար դոլար:

Իբրև ստացած գումարները վերադարձնելու երաշխիք՝ Վ. Աբաջյանը Աբրահամյանի անվամբ կազմել ու նրան ի պահ է հանձնել ստացականներ:

Ըստ դատական ակտի՝ Վ. Աբաջյանը մտադրվել է իրեն ու գումարների տերերին կապող օղակին՝ Ալվարդին ֆիզիկապես ոչնչացնելու եղանակով ստանալ գումարներն անկաշկանդ տնօրինելու հնարավորություն:

Կատարած խարդախության հետքերը վերացնելու, այն Ալվարդի վրա բարդելու, նրա միջնորդությամբ ստացած գումարները տնօրինելու համար Վաղարշակ Աբաջյանը, ըստ դատավճռի, ծրագրել և իրականացրել է Աբրահամյանի ու նրա ամուսնու՝ նախկին ձյուդոիստ Յուրիկ Սրաբյանի առևանգումն ու սպանությունը և դրա իրականացմանը ներգրավել է բժշկական համալսարանի երկրորդ կուրսում սովորող որդուն՝ Հակոբ Աբաջյանին:

Նախնական համաձայնության գալով որդու հետ՝ Վաղարշակ Աբաջյանը 2011 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 15-ի սահմաններում Յուրիկ Սրաբյանին խաբել է, իբր Սևանա լճից խեցգետնի որս և եկամտաբեր վաճառք կազմակերպելու գործով պետք է հանդիպեն:

Հայր և որդի Աբաջյանները Սրաբյանին մեքենայով տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի՝ Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն:

Այնտեղ Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները, ըստ դատավճռի, ֆիզիկապես ամրակազմ Սրաբյանի գլխի ծոծրակային շրջանին բութ առարկայով հարվածելու, պաշտպանվելու հնարավորությունից զրկելու և պարանոցի օրգանները ձեռքերով սեղմելու եղանակով սպանել են նրան:

Հակոբը ստուգել ու համոզվել է, որ տուժողը մահացել է: Դիակը գրեթե մերկացրել են, գցել հիշյալ շինության մոտ գտնվող փոսի մեջ, քարերով ու հողով ծածկել և քողարկել փոսը:

Աբաջյանները վերցրել են Սրաբյանի բջջային հեռախոսը, հագուստները, անձնագիրը: Հագուստները և կոշիկները Երևանի ճանապարհին նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղուն հարակից հողատարածքներում:

Սպանված Յուրիկի հեռախոսահամարին անընդհատ զանգահարող Ալվարդի հետ խոսելով՝ Վաղարշակ Աբաջյանը շարունակել է ծրագիրը՝ կնոջը ևս առևանգելու և սպանելու առումով:

Վաղարշակ Աբաջյանն Ալվարդին վստահեցրել է, իբր Յուրիկը սեփական ցանկությամբ մնացել է Գեղարքունիքում, և առաջարկել է նրան տանել ամուսնու մոտ:

Երևան հասնելուն պես Աբաջյանը մեքենայով գնացել է «Մամուլի տան» մոտ, որտեղից ժամը 20-ի սահմաններում վերցրել է Ալվարդին, փաստորեն՝ առևանգել, որդու հետ մեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վարչական սահմաններում գտնվող անմարդաբնակ տարածք:

Այնտեղ թիկունքի մասից մոտենալով՝ պարանոցի օրգանները ձեռքերով սեղմելու միջոցով Ալվարդ Աբրահամյանին ևս խեղդել ու սպանել են:

Վերցրել են նրա բջջային հեռախոսը, ձեռքի պայուսակը, որտեղ եղել են աշխատասենյակի և չհրկիզվող պահարանի բանալիները: Ապա կնոջ դիակը քաշել, բերանքսիվայր գցել են աղբակույտի մեջ: Այս անգամ քարերով դիակը չեն ծածկել ու չեն քողարկել: Ալվարդի դիակը շուտ հայտնաբերվելու էր, նրա սպանությունը, ամենայն հավանականությամբ, վերագրվելու էր անհետացած ամուսնուն…

Ալվարդի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ բերանի խոռոչից, հեշտոցից, հետանցքից հայտնաբերվել են սերմնաէակներ…

Սպանության հաջորդ օրը՝ սեպտեմբերի 1-ին Վաղարշակ Աբաջյանը գնացել է Ալվարդ Աբրահամյանի աշխատասենյակ, բանալիներով բացել մուտքի, չհրկիզվող պահարանի դռները, վերցրել ու ոչնչացրել 27 հազար դոլար ստանալու վերաբերյալ իր տված ստացականները:

Ալվարդին ու Յուրիկին փնտրող անձանց նա ցույց է տվել կեղծ բովանդակությամբ ստացականներ:

Վաղարշակ Աբաջյանը նաև ապօրինաբար ձեռք էր բերել ու Այգեստան փողոցի իր առանձնատանը պահել «Բրաունինգ» ատրճանակ, «ՏՕԶ» մոդելի ակոսափող հրացան և 114 հատ գործարանային արտադրության փամփուշտներ:

Դատարանում Վաղարշակ Աբաջյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Նա հայտնել է, թե Յուրիկ Սրաբյանին կյանքից զրկել է անզգուշաբար՝ հանկարծակի ծագած վիճաբանության ժամանակ նրանից պաշտպանվելիս:

Վաղարշակ Աբաջյանը չի ընդունել իրեն մեղսագրված արարքներից որևէ մեկին որդու՝ Հակոբի մասնակցությունը: Նա հայտնել է, իբր ինքը տուժել է էլիտար մանկապարտեզներ բացելու գործի մեջ ներդնելու պատրվակով Ալվարդի կողմից իրենից վերցրած գումարով՝ 1 միլիոն 500 հազար դրամով:

Հակոբ Աբաջյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է նախաքննության ժամանակ տված խոստովանական ցուցմունքներից:

2011 թվականի հոկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 7-ն անց 30-ից մինչև ցերեկվա 14-ն անց 5 րոպե կատարվել է քննչական փորձարարություն կասկածյալ Հակոբ Աբաջյանի մասնակցությամբ: Կատարվել է տեսանկարահանում:

Հակոբը Բերդկունք գյուղում ցույց է տվել կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այնտեղ 2011 թվականի օգոստոսի 31-ին ինքը հրել ու գցել է Յուրիկ Սրաբյանին, նրա գլուխը դիպել է քարին կամ պատին:

Անմիջապես հետո հայրը ձեռքերով խեղդել ու սպանել է Յուրիկին: Նրա հագից հանել են շորերը՝ բացառությամբ վարտիքի ու գուլպաների, դիակը թաղել են շինության մոտ գտնվող փոսում:

Հակոբ Աբաջյանը մատնացույց արած տարածքը փորվել է, հողի, քարերի ու բետոնի տակից հայտնաբերվել է տղամարդու կիսանեխած դիակ, որի հագին, իրոք, եղել են միայն գուլպաներ ու կիսավարտիք:

Հակոբ Աբաջյանի մատնացույց արած վայրում՝ Սևան-Գավառ ավտոմայրուղու տասներորդ կիլոմետրին հարակից վայրից հայտնաբերվել են տղամարդու անդրավարտիք ու կոշիկ, որոնք Յուրիկ Սրաբյանինն են եղել:

Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի սկզբնամասում Հակոբը ցույց է տվել այն տեղը, որտեղ մեքենայով բերել են Ալվարդին: Ըստ Հակոբի՝ հայրը սպանել է նրան՝ պարանով խեղդելու եղանակով:

Հակոբը ցույց է տվել ճանապարհից մոտ քառասուն մետր հեռավորության վրա գտնվող փոս և հայտարարել, թե Ալվարդի դիակը քարշ տալով տարել ու գցել են այդ փոսը: Նա ցույց է տվել ճանապարհից ութ մետրի վրա գտնվող մետաղե խողովակը, որից հոսող ջրով Ալվարդի սպանությունից հետո հայր ու որդի լվացվել են:

Ընդհանուր իրավասության դատարանը մի շարք հանցագործությունների, այդ թվում երկու անձանց դիտավորյալ ծանրացուցիչ հանգամանքներում սպանելու համար Վաղարշակ Աբաջյանին վերջին հաշվով դատապարտել է ցմահ ազատազրկման և անձնական գույքի բռնագրավման, բայց ոչ ավելի, քան 9 միլիոն 936 հազար դրամը:

Հակոբ Աբաջյանը վերջին հաշվով դատապարտվել է 16 տարի ազատազրկման:

Հայր և որդի Աբաջյանների պատժի սկիզբը՝ 2011 թվականի հոկտեմբերի 26-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էր բերել պաշտպանական կողմը: Դատավճիռը վիճարկվում էր ամբողջությամբ:

Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդություններով, վիճարկեց որոշ ապացույցների թույլատրելիությունը, մեղսագրված արարքների հիմնավորվածությունը:

Հակոբ Աբաջյանը պահանջեց իրեն արդարացնել, իսկ Վաղարշակ Աբաջյանը՝ իրեն դատապարտել միայն կատարած արարքի՝ պաշտպանության վիճակում անզգույշ սպանության համար:

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց այս գործով բերված վերաքննիչ բողոքները և ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ամբողջությամբ թողեց օրինական ուժի մեջ անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում