Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Հայաստանում հուսադրող է քաղաքացիական շարժումների, հատկապես` երիտասարդների ակտիվացումը. Թորոս Սեֆիլյան

Լիբանանում բնակվող գործարար Թորոս Սեֆիլյանը, ով ոսկերչական արտադրամաս ունի` ոսկին մշակում, ձուլում և վաճառում է, «Հայկական վերածնունդ» քաղաքացիական շարժմանը անդամագրվելով` ցանկանում է իր ներդրումը բերել Հայաստանի ներքին խնդիրների լուծմանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սեֆիլյանը նշեց, որ ներքին, ազգային հարցերով զբաղվելու գիտակցությունն իրեն ստիպել է անգամ իր անձնական գործերը թողնել մի կողմ: «Արդեն ամիսուկես Երևանում եմ, այսպես էլ շարունակելու ենք, ժամանակ ենք տրամադրելու, մինչև երկիրը ցանկալիին հասցնենք»,- ասաց նա:

Հայաստան վերադառնալու պայմանը մի շարք հարցերում հստակությունն է: Սեֆիլյանի խոսքով` շատերն են այդպես մտածում, երբ պահը գա, ընտանիքները վերցնելով` կգան, բայց կարծում է` այսօր պետք չէ չմտածված քայլեր անել` գալ երկիր` չիմանալով ինչ պիտի անեն այստեղ: «Քանի որ իշխանությունների մոտ չկա գիտակցումը, որ արտերկրում բնակվող ընտանիքին վերադառնալուց հետո աշխատանքով ապահովեն կամ այլ խնդիրներ լուծեն, դրա համար ժամանակը չէ: Կարծում եմ` նախ լավ մշակված ներգաղթի ծրագիր պետք է կազմակերպվի, դրանից հետո նվազագույնը հինգ տարում կարևոր հարցեր լուծած կլինենք: Հսկայական թվով մարդիկ վերջին տարիներին երկրից դուրս են եկել, բայց մինչև ե՞րբ: Արտագաղթը սարսափելի բան է»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք` կառավարության փոփոխությունը հուսադրող չէ՞` հաշվի առնելով վարչապետի խոստումները` գործարարներին հնարավորինս աջակցելու մասին, Սեֆիլյանը բացասական պատասխան տվեց: Նա նշեց, թե կառավարությունից, բնական է, պիտի շարունակվեն նույն խոստումները հնչել: «Իրենք պիտի նույն խոսքերն ասեն: Մեր ժողովուրդը մինչ օրս ինչ խոստումներ լսել է, կրկնակին պիտի լսի, բայց ես ծրագրեր, հիմքեր չեմ տեսնում: Նման բան ասող Կառավարությունը նախ պետք է ինքը ծրագրեր մշակած լիներ, ստեղծած լիներ արտադրամասեր, գործարաններ, որպեսզի ժողովուրդը, այստեղ գալով, նախ աշխատատեղ գտներ: Արտերկրում ապրող յուրաքանչյուր հայ որ գալիս է, տեսնում է միայն, որ Երևանում կան ռեստորաններ, փաբեր, մինիմարկետներ կամ սուպերմարկետներ ենք տեսնում, արհեստավորների գրեթե չեմ տեսնում, շատ քիչ կան, բայց մեր գիտակցության մեջ այլ է: Նախ` պիտի նման տեղեր ստեղծեն: Մարդը, երբ գործ ունի և աշխատում է, արտագաղթելու մտքեր չի ունենա, բայց մինչև ե՞րբ կարող է սպասել, որ իրեն դրսից փող ուղարկեն, որ կարողանա ապրել»,- ասաց նա:

Սեֆիլյանը նշեց, թե ինքը նոր չէ որ Հայաստան է գալիս. 2000 թվից գալիս է, այն էլ` երկար ժամանակով, սակայն տեսնում է` ոչինչ չի փոխվում, դեպի անդունդ ենք գնում, բայց` մինչև ե՞րբ: Նա վստահեցնում է` երբեք վախենալու պատճառներ չի ունեցել, ընկերների հետ ծրագրեր են մտածել` ինչպես անեն, որ մարդիկ այստեղից չգնան, բայց գիտի` առաջին հերթին այստեղ թույլ չեն տալու, որ իրենք բիզնես դնեն, պիտի փորձեն արգելքներ դնել. դա իրենց համար հստակ է: Եղբոր` ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի գործունեությունը նա բարձր է գնահատում, նշում է, որ եղբայրը դեռ փոքր հասակից ունեցել է այդ գիտակցությունը, կարողացել է որոշել և գալ, հասնել այստեղ, մասնակցել ազատամարտին, սակայն կարծում է` մինչ օրս չկարողացանք պետք եղած ձևով գնահատել այդպիսի մարդկանց:

«Այսինքն` պատմությունը մեզ սովորեցնում է` ով զոհվում է, հերոս է դառնում, բայց ամենից գեղեցիկն այն է, որ եթե իսկապես կան արժանավոր մարդիկ` կենդանության օրոք նրանց գնահատել իմանանք: Մեր ժողովրդի մոտ սա պակասում է»,- ասաց նա` հավելելով, որ եղբորը երբևէ չի համոզել` հետ կանգնել իր բռնած ուղուց և վերադառնալ: Նրա խոսքով` դա ժամանակի` անցյալի մեջ թաղված մի խնդիր է եղել, բայց վերջին 20 տարում նման խնդիրներ չեն եղել. ինչ որ անում է եղբայրը, ինքը նրա կողքին եմ, ինչով կարողանում, օգնում է նրան, միասին աշխատում են:

Սեֆիլյանի խոսքով` հուսադրող է Հայաստանում քաղաքացիական շարժումների, հատկապես` երիտասարդների ակտիվացումն ու իրենց իրավունքներին տեր կանգնելը: Նա վստահ է` առողջ երիտասարդություն կա, ով կարող է նպատակին հասնել: «Իմ տարիքի և ավելի մեծ մարդկանց մեջ անհավատություն կա` պետք եղած ձևով երիտասարդին չեն հավատում, դա ինձ համար ամենասոսկալի բանն է: Եթե ես տեսնեմ, որ մի երիտասարդ մի 20 – 30 տոկոսանոց գեղեցիկ բան է ասում, ես մնացածը կամբողջացնեմ, որ հասցնեմ առավելագույնի: Երբ երիտասարդ էի, նույնը պահանջում էի մեր տարեցներից, հիմա պահն եկել է. եթե ես ժամանակին ուզում էի` այդպես լինի, ինչու երբ պահը եկել է, ինքս չանեմ: Կարծում եմ` մեր գալիք փրկությունն իրենցով պիտի լինի, իսկ մեր ներկայությունը պիտի լինի` որոշ հարցերում իրենց առաջնորդելով, որոշ հարցերում իրենց կողքին լինելով»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում