Ազգային վիճակագրական ծառայությունը քիչ առաջ հրապարակեց 2011 թ. փետրվար ամսվա նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ` տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 1.4%-ով:
Հիշեցնենք, որ հունվարի համար ԱՎԾ հրապարակել էր ՏԱՑ-ի 7.7% ցուցանիշ, սակայն այս ամիս այդ ցուցանիշը վերանայվել է: Ըստ այդմ` ՏԱՑ-ը 2011 թ. հունվարին 2010 թ. հունվարի համեմատ կազմել է 6.6%:
Հիշեցնենք նաև, որ այս տարվանից ԱՎԾ-ն դադարեցրել է ՀՆԱ-ի ամսական ցուցանիշներ հրապարակել, և ՏԱՑ-ը ինչ-որ տեղ փոխարինում է ՀՆԱ-ի այդ ցուցանիշին: ՀՆԱ ցուցանիշները այսուհետ հրապարակվելու են յուրքանչյուր եռամսյակը մեկ: