Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

«Խնդրում և պահանջում եմ մոռանալ քառյակին, նրանք առևտրականներ են»

«Արցախը Հայաստանն է և վերջ» կոմիտեի անդամ, Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանի կարծիքով՝ ոչ ոք իրավունք չունի առևտուր անել Արցախի հարցով, և Հայաստանը չպետք է անդամագրվի այնպիսի միությանը, որը կարող է Հայաստանի և Արցախի միջև անցակետ դնելու հարց առաջացնել կամ խաթարել Արցախի անվտանգությունը:

«Արցախի վրա ոչ ոք իրավունք չունի առևտուր անել, Արցախը վաղուց Հայաստանն է, և վերջ: Մենք մեր ազգային էներգիան, ջանքերը, արյունը դրա համար ենք թափել 88 թվականին:

Հիմա մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը․ ճիշտ է՝ միջազգային հանրությունը չի ճանաչում, բայց Արցախը Հայաստանն է»,- ասաց նա:

Վահան Բադասյանի դիտարկմամբ՝ եթե իշխանությունները խաղաղ երկխոսությամբ չեն պատկերացնում հարցի լրջությունը, ապա պետք է հրապարակային պայքարել․ «Բանը հասել է հրապարակային պայքարի՝ հանրահավաքների: Հիմա հարցն այն է, որ այլևս երկխոսություններ պետք չեն, հարցը հասել է ազգային հանրահավաքային ալիքի»:

Հարցին, թե հանրահավաքներ նախատեսում են անել Արցախո՞ւմ, թե՞ Հայաստանում, Վահան Բադասյանն ասաց․ «Միահամուռ ուժերով դա պետք է լինի: Հիմա Հայաստանում շատ խնդիրներ կան, օրինակ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը: Առհասարակ՝ ռուսական կայսրության ներկայացուցիչները կեղեքում են Հայաստանը, իսկ ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ ենթարկվում են նրանց:

Տեսա՞ք, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ալիքը ինչի հանգեցրեց Երևանում, ինչ ավարտ ունեցավ… Ըստ իս՝ ողբերգալի էր: Մի խումբ մարդիկ դուրս են եկել խաղաղ ցույցի, բայց նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, ծեծել են: Մենք պետք է այդ ամենը ոչ թե մի քանի հոգով կազմակերպենք, այլ ազգովի դուրս գանք: Միակ հաղթանակը ազգային հավաքական ուժի մեջ է»,- ասաց պատգամավորը:

Հետաքրքվեցինք նաև, թե իրե՞նք էլ են պատրաստվում քառյակի նման այդ խնդիրների դեմ պայքարել աշնանը: «Հայաստանում կխնդրեի մոռանալ այդ չորս ուժերին, խնդրում ու պահանջում եմ մոռանալ նրանց մասին, նրանք բոլորը մեկը մյուսի տարբերությամբ առևտրականներ են: Նրանցից ոչ մեկը ռեալ ընդդիմադիր կեղցվածք չունի: Եթե նրանք են ուզոմ հանրահավաքներ անել, ապա նրանք շեղում են հասարակության ուշադրությանը: Իհարկե, փոքրաթիվ, բայց Հայաստանում ընդդիմություն գոյություն ունի, նրանք այսօր խորհրդարանում չեն, արտախորհրդարանական ուժերն են: Նրանցից էլ, իհարկե, ոչ բոլորն են ընդդիմադիր»,-եզրափակեց Վահան Բադասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում