Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

Եթե Հայաստանը չանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, ողբերգություն չի լինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

– Պարոն Զոհրաբյան, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը կարծես թե ձգձգվում է: ՀՀ իշխանությունները նախ հայտարարեցին, որ մի քանի տեխնիկական խնդիրներ կան, և դրանք լուծելու համար 2 շաբաթ է անհրաժեշտ: Այնուհետև նշվեց, որ մեր երկիրն այդ կազմակերպությանն անդամակցելու պայմանագիրը կստորագրի հուլիսի 1-ին: Այդ ժամկետն էլ անցավ, և երեկ արդեն Ղազախստանի արտգործնախարարը հայտարարեց, թե այդ կառույցին Հայաստանի անդամակցումը հնարավոր է հոկտեմբերին: Ո՞րն է խնդիրը, որ Հայաստանի անդամակցումը ձգձգվում է:

– Այնպես չէ, որ Հայաստանին չեն ուզում ընդունել Եվրասիական տնտեսական միություն: Կոնկրետ ժամկետ հայտնի չէ, բայց պայմանագիրն արդեն պատրաստ է, այն հասել է ԵՏՄ երկրների ղեկավարներին, և կարծում եմ, որ կստորագրվի:

– Այնուամենայնիվ ո՞րն է ձգձգման պատճառը:

– Հիմա գործընթաց է գնում Ադրբեջանին էլ ԵՏՄ ներգրավելու համար, բայց կարծես թե այդ երկիրը դեռևս մեծ պատրաստակամություն չի հայտնում և տարբեր էմոցիոնալ դրսևորումներ է ցուցաբերում: Դրանցից մեկն էլ մեր սահմանները գնդակոծելն ու լարվածություն ստեղծելն է, թե` տեսեք, մեզ ինչ-որ կառույց են հրավիրում, բայց մենք չենք շտապում: Այսինքն` ընդհանուր կոնցեպտի մեջ է մտնում այդ կառույցին նաև Ադրբեջանի ներգրավումը, որը դեռևս անորոշ է: Իսկ մենք առանձնապես դեմ էլ չենք, որ Ադրբեջանն էլ անդամակցի այդ կառույցին, բայց Ղարաբաղի հարցում, բնականաբար, կա մեր հստակ դիրքորոշումը, որ այն երկրորդ հայկական պետություն է: Բայց քանի որ Ղարաբաղը փոքր պետություն է, մենք նրա անվտագության երաշխավորն ենք, և մինչև այսօր որևէ մեկը չի կարող մեզ այդ դերից հեռու պահել:

– Այսինքն` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման պատճառը Ադրբեջա՞նն է. Ռուսաստանը ցանկանում է նախ Ադրբեջանի՞ն ներգրավել այդ կառույց, ապա նոր՝ Հայաստանին:

– Կար մոտեցում, որ Ուկրաինային չթողնեն, որ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, բայց այդ երկիրը ստորագրեց: Ստորագրեցին նաև Մոլդովան ու Վրաստանը: Եվ այդպիսով արևելյան գործընկերներից երեքը այն կողմն են, երեքը՝ Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը, այս կողմը: Հիմա ՌԴ-ն փորձում է այս երրորդ պետությանը՝ Ադրբեջանին էլ համոզել, բերել ԵՏՄ, որ հիսուն-հիսուն տարբերակը ստացվի: Բայց Ադրբեջանի խնդիրը դեռ չի ստացվում, և այս լարվածությունները կախված են դրանից: Բացի այդ` ՌԴ-ն Ուկրաինայի հետ մեծ խնդիրներ ունի: Կարելի է ասել, որ այդ երկրի հարավարևելյան հատվածում՝ Դոնեցկում, Լուգանսկում, որտեղ բնակչության մոտ 50 տոկոսը ռուս է, չհայտարարված պատերազմական վիճակ է:

– Եթե Ուկրաինայում այդ իրավիճակը երկար ձգվի, Ադրբեջանն էլ չցանկանա անդամակցել ԵՏՄ-ին, Հայաստանի անդամակցության հարցը պետք է ավելի՞ շատ ձգձգվի:

– Ես ուզում եմ ասել, որ այս իրավիճակում՝ պղտոր ջրում ձուկ բռնողներ են հայտնվում: ՌԴ-ն, փաստորեն, բավականին լարված վիճակում է, որքան էլ հզոր գերտերություն է: Եվ այս իրավիճակից դուրս գալու համար առաջին հերթին ուշադրությունը Հայաստանի վրա չի կենտրոնացված: ՌԴ-ն տարբեր խնդիրներ ունի: Մենք համաձայնել ենք մտնել այդ միություն, պայմանագիրը կա, կարծում եմ` ուշ թե շուտ կստորագրվի: Կստորագրվի նաև ԵՏՄ անդամ երեք երկրների ղեկավարների կողմից: Այդ պայմանագիրը նախ պետք է այդ երկրների խորհրդարաններում քննարկվի, հաստատվի, այնուհետև այդ երկրների նախագահները ստորագրեն: Մեզ մոտ էլ պետք է վավերացնենք:

– Այսինքն` երեք երկրների խորհրդարաններում այդ քննարկումների ու վավերացնելու գործընթացն էլ կարող է երկար տևել:

– Կարևորն այն է, որ մեր անվտանգությունը ապահովված լինի, և մեր բոլոր քայլերն ուղղված են երկրում կայունությունը և անվտանգությունը ապահովելուն:

– ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովն անցած շաբաթ Սոչիում հայտարարել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ խնդիրներ կունենա, տուգանքներ վճարելու հարց կառաջանա և այլն:

– Շատ հնարավոր է, որ ԱՀԿ-ն նման խնդիր դնի, բայց այս պահին դեռ նման հարց չկա: ՌԴ-ն էլ արդեն մի քանի տարի է, ինչ այդ կազմակերպության անդամ է: Կարծում եմ, որ այդ խնդիրները կկարգավորվեն: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընթերցած նամակը, թե Հայաստանը պետք է ՄՄ մտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, անիմաստ էր, դե իսկ ԱՀԿ-ն էլ սահամաններով չի զբաղվում: Կոնկրետ տնտեսական խնդիրներով է զբաղվում:

– Վրաստանը ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը և շուտով սկսելու է իր տնտեսական չափանիշները համապատասխանեցնել Եվրամիության տնտեսական գոտուն: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում այդ երկրի հետ հայտնվելու է տարբեր տնտեսական գոտում:  Մինչդեռ մեր հիմնական ապրանքաշրջանառությունը տեղի է ունենում այդ երկրի տարածքում: Ձեզ չի՞ մտահոգում հարցը, որ այս դեպքում էլ տարանցիկ և այլ խնդիրներ ենք ունենալու, ինչը մեր տնտեսությունը դնելու է ծանր իրավիճակի առաջ:

– Մենք Վրաստանի հետ նորմալ հարաբերությունների մեջ եղել ենք, կանք և աշխատելու ենք լինել, որպեսզի կարողանանք նաև ձեր ասած խնդիրը լուծել: ՌԴ-ի հետ, ու ընդհանրապես արտաքին աշխարհի հետ մեր տնտեսական համագործակցությունը Վրաստանով է անցնում: Եվ ոչ միայն: Մենք զենքն էլ այդ երկրի տարածքով ենք ներկրում: Բնականաբար, մենք պետք է աշխատենք այդ երկրի հետ լավ հարաբերություններ ունենալ: Եվ կարծում եմ, որ մեր նորմալ հարաբերությունները կշարունակվեն: Կարող է տարանցիկ սակագների խնդիր առաջանա, բայց մենք կգտնենք փոխշահավետ համագործակցության եզրեր, կան նաև տնտեսական փոխշահավետ խնդիրներ: Մենք հիմա Եվրոպայի հետ էլ ունենք որոշակի տնտեսական հարաբերություններ, որոշ դեպքերում անգամ ցածր տուրքեր են մեզ համար սահմանել, և հուսով եմ, որ դրանք կշարունակվեն: Իսկ ԵՏՄ-ն Խորհրդային Միության երկաթե դարպասը չէ: Հեռանկարում կա նաև ազատ գոտիների ստեղծման հարցը: Փոխշահավետ համագործակցություն կարող ենք շարունակել:

– Ասում եք` Վրաստանի հետ փոխշահավետ համագործակցություն կձևավորվի: Այդ երկիրն ակնկալիք կարող է ունենալ Հայաստանից:

– Օրինակ` Օսեթիան և Աբխազիան Վրաստանից անջատվեցին, բայց մենք չվազեցինք նրանց պաշտպանելու և ճանաչելու որպես անկախ պետություններ: Կան նաև տնտեսական փոխշահավետ խնդիրներ:

– Իսկ հնարավո՞ր է, որ այս իրավիճակն այնքան ձգձգվի, որ Հայաստանը ԵՏՄ-ին չանդամակցի:

– Եթե չանդամակցենք, ողբերգություն չի լինի: Բայց ելնելով մեր անվտանգության խնդիրներից՝ ինքներս ենք համաձայնել համագործակցել ԵՏՄ հետ, որովհետև մենք ՀԱՊԿ անդամ ենք, մեր անվտանգությունը Ռուսաստանի հետ է կապված: Մենք անկախության օրերից ռազմական առումով ՌԴ հետ ենք եղել, նորմալ գներով մեր զենքը ձեռք ենք բերել: Համեմատության համար նշեմ, որ Ադրբեջանն ավելի բարձր գներով է ձեռք բերում: Այսօր Հայաստանի համար առաջին խնդիրը անվտանգությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում