ԱՄՆ-ն դատապարտել է իրանական իշխանությունների որոշումը մահապատժի ենթարկելու կնոջը, որը մեղադրվում է ամուսնական դավաճանության եւ ամուսնուն սպանելու մեջ:
Որոշ տեղեկություններով, մահապատժի այդ որոշումը կարող է կյանքի կոչվել արդեն այսօր:
43-ամյա Մոհամադի Աշթիանիի գործը բուռն դժգոհություններ է առաջացրել Արեւմուտքում, որից հետո Իրանի իշխանությունները ստիպված հետաձգել էին քարկոծման միջոցով մահապատժի ենթարկելը: «Մենք կտրականապես դատապարտում ենք Սաքինե Մոհամադի Աշթիանիի նկատմամբ իրանական կառավարության ծրագրերը», – ի պաշտպանություն երկու երեխաների մոր՝ ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ: