Արմավիրի ընտրություններին 28,240 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 14,164-ը, որից 6,849-ն իր ձայնը տվել է գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, իսկ 5,811-ը` ավագանու անդամ, անկուսակցական Սևակ Մինասյանին:
1,038 ձայների առավելությամբ քաղաքապետ է ընտրվել Ռուբեն Խլղաթյանը:
Մյուս թեկնածուները. Կարեն Վարդանյանը` 330, Առնակ Գևորգյանը` 710, անվավեր է ճանաչվել 463 քվեաթերթիկ: Այս մասին մեզ տեղեկացրեց Արմավիրի մարզպետարանի մամուլի քարտուղար Հերմինե Վարդանյանը և ավելացրեց, որ ընտրություններն անցել են առանց միջադեպի, այնինչ ընտրողները հակառակն են ապացուցում: