Friday, 29 03 2024
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները

Ինչու է Երևանը վերածվում գերեզմանատան, ինչու Կալաշնիկով, Միկոյան և մարշալ Բաբաջանյան

Չմտածվածության հետևանքով Երևանը վերածվել է գերեզմանատան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանում Կալաշնիկովի, Միկոյանի, Մարշալ Բաբաջանյանի արձանների տեղադրման շուրջ ալիքին և ընդհանրապես նման վիճահարույց պատմական անցյալ ունեցող կերպարների արձանների տեղադրման նպատակահարմարությանը:

Հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել նման հերոսների արձանների տեղադրման տենդը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պատասխանեց, թե քանի որ, հայի խելքով, մենք ամեն ինչում շատ ենք առաջ ընկնում, առաջ ընկանք շատ հարցերում՝ Քրիստոնեություն ընդունեցինք, դրա համար բազմաթիվ խնդիրներում վնասներ կրեցինք: Ըստ նրա՝ այսօր էլ առաջ ենք ընկնում, որովհետև քայլը կատարելուց հետո ենք սկսում մտածել, հետևանքների մասին չենք մտածում քայլը կատարելուց առաջ, քայլը կատարում ենք, ոտքներս գցում ենք անդունդի վրա, նոր մտածում ենք, որ անդունդի վրա ենք:

«Ոչ մի կարիք չկար Միկոյանի արձան Երևանում տեղադրելու, Կալաշնիկովի արձան կարիք չկար. զենք ստեղծողին ի՞նչ արձան. ինչքան էլ այն լավ լինի, նա մարդ սպանելու համար նախատեսված զենք է ստեղծել, արձան չպետք է դրվի: Չեն մտածում, որ ինչքան էլ հանճարեղ մարդ լինի, նա զենք է ստեղծում, որով մարդ են սպանում, այսօր էլ շարունակում են սպանել նույն զենքով Իրաքում: Այդպիսի որոշում կկայացնե՞ն, ատոմային զենք ստեղծողի արձանը որևիցե տեղ տեսե՞լ եք:

Դեմ եմ արձաններին: Ես մի անգամ ասել եմ, որ Երևանը վերածվել է գերեզմանատան, որտեղ գնում ես՝ փակցված են ցուցանակներ, թե այստեղ ապրել է չգիտեմ ով, այսինչ այսինչ թվականին. ասես գերազմանատուն լինի: Այսքան մահարձաններ պետք չեն: Մահարձանը մշակույթի ստեղծագործություն է, երբ կլինի նախօրոք քննարկված, ընդունված, որ պետք է տեղադրել, կարելի է տեղադրել: Արձանները չպետք է ամեն քայլափոխի լինեն, արձանը պետք է լինի այնքան քիչ, որ մարդիկ մտածեն, որ այս մարդն այդքան արժանի է արձանին, իսկ այսօր ուր ասես՝ դրվում է արձան»,- ասաց նա:

Պատահակա՞ն է, արդյոք, որ նման հերոսներ են ընտրվում Հայաստանում մահարձանների կերպարների համար: «Ես հասկանում եմ, մտածում են Եվրասիական միություն, Եվրոպական միություն հարցերի մասին, իսկ ես մտածում եմ, որ պատահական են: Բաներ կան, որ հաճախ իրար համընկնում են: Դա մեր արտաքին քաղաքական ընտրության հետ բնավ կապ չունի: Մենք չենք ընտրում մեր արտաքին քաղաքականությունը: Դեռևս 25 տարի առաջ ասել եմ. երբ մենք 90 թվականին խոսում էինք անկախության մասին, ասում էի, որ փոքր ազգերը բացարձակ անկախ չեն կարող լինել, թեկուզև ունենան պետություն ու դրոշ, մեծ ազգերն են որոշում փոքրերի անկախության աստիճանը, այնպես որ կողմնորոշումը մենք չենք ընտրում, մեզ համար կողմնորոշում են ընտրում: Ինձ թվում է, որ համընկել է պարզապես ու կապ չունի Եվրասիական միությանը միանալու որոշման հետ»,- ի պատասխան մեր հարցադրման՝ ասաց Ամատունի Վիրաբյանը:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում