Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Հայաստանն Իրանի համար այլևս չի լինի գլխավորը

Իրանական Mehr News լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ստորագրությամբ հաստատել է Իրանի հետ երկու հիդրոէլեկտրակայան կառուցելու համաձայնագիրը: Ըստ այդմ` Ադրբեջանի և Իրանի սահմանին, Արաքս գետի վրա կառուցվելու է երկու հիդրոէլեկտրակայան՝ յուրաքանչյուրը 35-45 մեգավատտ հզորությամբ:

Այդ համաձայնագիրն արդեն ուժի մեջ է մտել, և այս տեղեկատվությունը Հայաստանի համար հետաքրքրական և հատկանշական է երկու տեսանկյունից: Մեկը այն, որ այսօր Հայաստանում թանկացնում են էլեկտրաէներգիան, որովհետև այն արտադրվում է թանկ գազով, իսկ ՀԷԿ-երի տեսակարար կշիռը այդ արտադրությունում նվազում է, և բացի այդ էլ` Մեղրիում շինարարության է սպասում հայ-իրանական համատեղ ՀԷԿ-ի նախագիծը, որը արդեն մի քանի տարի է հենց այդպես նախագիծ էլ մնում է: Ըստ որում` էլեկտրաէներգիայի թանկացման տեսանկյունից ուշագրավ է փաստը, որ Հայաստանն այդպես էլ չարձագանքեց Իրանից էժան գազ գնելու հնարավորության մասին իրանական մեսիջներին և այսօր թանկ գազ է գնում Ռուսաստանից, և այդ պատրվակով թանկացվում է էլեկտրաէներգիան:

Այս ամենը վկայում է հայ-իրանական հարաբերությունների մասին, այստեղ առկա խնդիրների մասին, որոնց ֆոնին մենք տեսնում ենք ադրբեջանա-իրանական հարաբերություններում դինամիկ փոփոխություններ: Այսինքն` Հայաստանին մեսիջներ հղելուց հոգնած Իրանը փորձում է տարածաշրջանային նախագծեր իրականացնել Ադրբեջանի հետ: Դժվար է ասել, թե ադրբեջանա-իրանական նախագծերին ինչ ճակատագիր բաժին կընկնի, սակայն այսօր փաստը այն է, որ Իրանի մասով տարածաշրջանային նախագծերի ծանրության կենտրոնը Հայաստանից տեղափոխվում է Ադրբեջան, թեև Իրանը վերջին ամիսներին ակնհայտորեն բավական ջանքեր թափեց Հայաստանին մի շարք մեսիջներ հղելու ուղղությամբ, բայց ապարդյուն:

Հայաստանի իշխանությունները անհաղորդ գտնվեցին այդ ամենին, քանի որ Իրանի հետ հարաբերությունների հանդեպ շատ ուշադիր է Ռուսաստանը, և Մոսկվան թույլ չի տա, որպեսզի Երևանն ինքնուրույն հարաբերություններ կառուցի Իրանի հետ, առավել ևս այսօր, երբ Իրանը փորձում է Արևմուտքի հետ պայմանավորվել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ու քանի որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն շրջանցել Ռուսաստանի արգելքը, ստիպված են բաց թողնել Իրանը, շրջանցել Իրանի առաջարկները:

Եվ այս ամենից հետո զարմանալի չէ, որ Իրանը ստիպված է շրջանցել Հայաստանն ու տարածաշրջանային նախագծեր քննարկել Ադրբեջանի հետ` փորձելով Կովկասում սեփական դերակատարման համար փնտրել ադրբեջանական ճանապարհը: Հայկական ճանապարհն Իրանը, անշուշտ, չի փակել, և Թեհրանը կփորձի Հայաստանին «դարձի բերելու» քաղաքականություն վարել, սակայն խնդիրն այն է, որ արդեն Թեհրանը սկսել է ակտիվացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, և Հայաստանն այլևս չի լինի գլխավորը իրանական գործընկերային տեսլականներում, և Թեհրանը կփորձի դրանք բաշխել Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում