Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն չի թաքցրել իր ուրախությունն այն ժամանակ, երբ իմացել է Մանո Մենեզեսի՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին՝ տեղեկացնում է բրազիլական մամուլը:
Ռոմարիոյի խոսքով՝ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան կայացրել է պատմական որոշում:
«Մենեզեսի հեռացումը պատմական որոշում է: Սակայն, իհարկե, հարկ է նշել, որ այս որոշումը կայացվեց բավական ուշ»,- ասել է Ռոմարիոն:
Նշենք, որ Ռոմարիոն Մենեզեսին մշտապես քննադատող մարդկանց թվին է դասվում:









































