Բրիտանական «Շերլոկ» սերիալի հատուկ թողարկումը BBC One ալիքի եթերում կհայտնվի 2015 թ., հաստատել են ֆիլմի ստեղծողները: Այս մասին է գրում BBC-ն:
Այն նկարել կսկսեն հունվարին, որից հետո չորրոդ սեզոնի ևս երեք էպիզոդ կպատրաստվի: Սերիալի ստեղծողներից մեկը՝ Սթիվեն Մոֆատը, խոստացե է, որ նոր սեզոնը հանդիսատեսին ավելի շատ կզարմացնի, քան նախորդները: «Իհարկե, առայժմ վաղ է խոսել այդ մասին, սակայն մենք բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ Շերլոկի և Ջոնի հաջորդ արկածները վերջինն են լինելու»,- ասել է Մոֆատը:
Բենեդիկտ Քամբերբետչի և Մարտին Ֆրիմենի մասնակցությամբ այս սերիալն առաջին անգամ էկրան է դուրս եկել 2010 թ.: