Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Հայաստանի նոր կարգավիճակը տարածաշրջանում

Հայաստանի Եվրաասոցացումից հրաժարման և Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից անցել է մոտ մեկ տարի, ավելի ճիշտ՝ տասը ամիս, թեև գրեթե կասկած չկա, որ կլրանա նաև մեկ տարին: Հայաստանը այդ մեկ տարվա ընթացքում, ըստ էության, մնում է օդից կախված վիճակում: Եվրաասոցացումից Հայաստանը հրաժարվել է, տապալվել է եվրաինտեգրացիայի գործընթացը, Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի հաջողակ և առաջատար պետության կարգավիճակից հասել է աուտսայդերի կարգավիճակի և նույնիսկ Ադրբեջանին է սկսել զիջել իր կարևորությամբ ու նշանակությամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանն աուտսայդերական դիրքեր է զբաղեցնում նաև Եվրասիական կամ Մաքսային հարթության վրա, ու այստեղ էլ, ըստ էության, զիջում է Ադրբեջանին: Եվրասիական միության եռյակը այսօր ավելի մտահոգ է Ադրբեջանի հետ իր հարաբերություններով, քան Հայաստանի: Հայաստանին թույլ չտվեցին անգամ լինել Եվրասիական միության հիմնադիր անդամ: Նախօրեին Մոսկվայում Պուտինը, ռուսաստանցի դիվանագետների և դեսպանների հետ հանդիպմանը հայտարարելով Եվրասիական ինտեգրացիայի մասին, շեշտել է, որ այն առաջ են մղում Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, և ինտեգրացիան այնքան գրավիչ է, որ այլ երկրներ էլ ցանկանում են միանալ: Եվ Պուտինը տվել է Հայաստանի անունը: Մինչդեռ սեպտեմբերի 3-ին՝ տասը ամիս առաջ, Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մտադրություն ունի և ցանկություն ունի նաև լինել Եվրասիական միության հիմնադիր: Սակայն, պարզվեց, որ նման ցանկություն չունեն Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Նրանք չկամեցան Հայաստանի հետ կիսել այն առավելությունները, որ ստանում են որպես Եվրասիական միության հիմնադիր անդամներ: Այդպիսով, աուտսայդեր դարձնելով Հայաստանը Արևելյան գործընկերության եվրոպական ծրագրում՝ Եվրասիական կամ Մաքսային եռյակը Հայաստանին այդ կարգավիճակից վեր բարձրանալ չթողեց նաև Եվրասիական միությունում:

Աուտսայդերություն՝ ահա այն, ինչ սեպտեմբերի 3-ից գրեթե մեկ տարի անց առկա է Հայաստանի պարագայում: Այդ դիրքը ենթադրում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական հետևանքներ, որոնք մենք զգում ենք շոշափելիորեն: Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական և տնտեսական փակուղու՝ առանց որևէ հեռանկարի: Եթե եվրասիական և մաքսային ընտրությունը, ըստ էության, փորձ էր արվում ներկայացնել որպես աշխարհի համար այնուհանդերձ կանխատեսելի ընտրություն՝ այն իմաստով, որ ռուսական տնտեսա-քաղաքական մեծ ազդեցությամբ Հայաստանի եվրաինտեգրացման հետևողական քաղաքականությունը միշտ էլ կասկածներ է հարուցել միջազգային ներդրողների շրջանում, ապա այսօր արդեն այդ ներդրողների համար ակնհայտ է, որ ոչ մի կանխատեսելիություն չկա նաև Եվրասիական միության հարթության վրա:

Դա պարզ է թեկուզ Հայաստանի անդամակցության ժամկետների ձգձգումից, պարբերական տեղափոխությունից, որն արդեն մեկ տարի է ձգվում: Այսինքն՝ ակնհայտ է, որ կանխատեսելիության առումով այս հարթությունը ոչնչով ավելի որոշակի և վստահելի չէ միջազգային ներդրողների համար: Եվ այս մոտեցումն ամենևին պատահական չէ: Ռուսաստանի համար դա ևս կարևոր ռազմավարական խնդիր է, որովհետև, ի վերջո, միջազգային ներդրումների հոսքը Հայաստան հեռանկարային առումով սպառնալիք է Ռուսաստանի համար: Այդ իսկ պատճառով Մոսկվան Եվրասիական նախագծերն օգտագործում է ոչ թե որպես Հայաստանի կայունության և կանխատեսելիության գրավական, այլ որպես Հայաստանի անտեսվածության, աուտսայդերության, անկանխատեսելիության և անորոշության ընդգծման գործընթաց: Դժբախտաբար, պետք է ընդունենք, որ Ռուսաստանին դա առայժմ գրեթե անթերի է հաջողվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում