Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հողատարածքը կռվախնձոր ՕԵԿ-ի ու Ագրարային համալսարանի միջև. խնդիրը քաղաքական է, համոզված են ՕԵԿ-ում

«Օրինաց երկիր» կուսակցությունը և Ագրարային համալսարանն այդպես էլ չեն կարողանում հարթել գրասենյակի և համալսարանի հարևանությամբ գտնվող հողատարածքի պատճառով առաջացած վեճը: Վեճն արդեն իրավական բնույթ է ստացել և գտնվում է ոստիկանության վարույթում:

Հիշեցնենք, որ նշված տարածքում գտնվում էր ՕԵԿ-ին պատկանող դահլիճ, որը նրանք հիմա նորոգում են վերջերս գնած «Երևան» TV-ի համար նոր ստուդիա կառուցելու նպատակով, իսկ համալսարանի ղեկավարությունը պնդում է, որ տարածքն իրենն է, և իրենք պատրաստվում են այնտեղ համալսարանին կից լաբորատորիա կառուցել: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը պնդում է, որ իրենք ունեն տարածքը շահագործելու համապատասխան թույլտվություն և որոշում: Տարածքը 2008 թվականին անհատույց և անժամկետ տնօրինման իրավունքով հանձնվել է իրենց: Իսկ Ագրարային համալսարանի ընդհանուր գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը իր հերթին է պնդում, որ այդ տարածքը իրենց է հանձնված: Այն պետական գրանցում ունի, առկա է կառավարության որոշում, որտեղ համալսարանին տրված գույքի ցանկում է նաև այդ տարածքը:

Եվ մինչ իրավապահները կփորձեն պարզել՝ ով է ճիշտ և իրականում ում է պատկանում տարածքը, ՕԵԿ ներկայացուցիչներն այսօր սկսել են ավարտին հասցնել տարածքի քանդման աշխատանքները, սակայն Ագրարային համալսարանի ղեկավարությունը վրա էր հասել՝ թույլ չտալով քանդել տարածքը, և արդյունքում իսկական իրարանցում էր առաջացել: Հովհաննես Մարգարյանի պնդմամբ, գործը քննող քննիչը իրենց թույլատրել է քանդման աշխատանքներ իրականացնել, բայց ոչ կառուցապատման, մինչև չլինի քաղաքապետարանի համապատասխան որոշումը: Այսօրվա վեճի արդյունքում կողմերն այդպես էլ կոմպրոմիսի չեկան, բայց որոշեցին սպասել, մինչև գործը կգնա դատարան, և ինչ որոշի դատարանը, այդպես էլ կվարվեն:

ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը, սակայն, Ագրարային համալսարանի բարձրացրած այս աղմուկի և, առհասարակ, տարածքը իրենցից խլելու որոշման մեջ քաղաքական ենթատեքստ է տեսնում: Նրա խոսքով՝ իրենք արդեն 6-7 տարի է՝ շահագործում են նշված տարածքը, և ոչ մի անգամ ոչ մի խնդիր չի առաջացել, բայց երբ ՕԵԿ-ի քաղաքական կուրսի մեջ փոփոխություն եղավ, կուսակցությունը հայտարարեց, որ դառնում է ընդդիմություն, բարձրացավ այս աղմուկը: «Ես ոչ մի ակնարկ չեմ անում, բայց մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Միսակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում