Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ձերբակալության մասին դեռ խոսք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վլադիմիր Մալինովսկին: «Պատգամավորական անձեռնմխելիության վերացումն անհրաժեշտ է նրա համար, որպեսզի Պետդումայի պատգամավորը կանչվի հարցաքննության: Էլ չեմ ասում, որ կարող է իրականացվել փաստաթղթերի առգրավվում նրա կողմից զբաղեցված տարածքներում եւ այլ քննչական գործողություններ: Ըստ օրենքի՝ չի կարելի անցկացնել առերեսում, եթե նա հրաժարվի դա անելուց»,- ասել է Մալինովսկին Պետդումայի նիստի ժամանակ` պատասխանելով պատգամավորների հարցերի:
«Ինչ վերաբերում է ձերբակալությանը, ապա հիմա այդպիսի հարց չկա»,- ավելացրել է նա: