Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ինչով են զբաղված բարձրաստիճան ոստիկանները գործից հետո․ Երևանի և Գյումրիի նախկին ոստիկանապետերի ֆինանսական «աֆյոռան»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Անդրեասյանի գործի դատական քննությունը:

«Ֆինանսական բուրգ» կոչվող այս գործի դատական քննությունը բազմիցս հետաձգվել էր՝ ամբաստանյալի առողջական վիճակի վատացման պատճառով:

Այսօր դատարանը վերջապես սկսեց դատաքննությունը:

Մինչև դատաքննության սկսվելը ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց որոշ ձայնագրություններ, որ առանց դատարանի թույլտվության կատարել էր տուժողը, անթույլատրելի ապացույց ճանաչելու մասին:

Մեղադրողն այդ միջնորդությունը գնահատեց որպես ոչ ժամանակին կատարված միջնորդություն, որովհետև դատարանը դեռևս չէր հետազոտել ապացույցները:

Նախագահողը, որ մինչև միջնորդությունը ներկայացնելը մի քանի անգամ պաշտպանին զգուշացրեց միջնորդության՝ ոչ ժամանակին արվելու մասին, մերժեց միջնորդությունը:

Միջնորդություններ՝ նոր ապացույց ձեռք բերելու վերաբերյալ, չեղան:

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ըստ մեղադրանքի՝ 41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:

2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:

Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագով կատարված խարդախությունների համար:

Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն մեղավոր չճանաչեց: Նախ ասաց, թե խարդախության երեք դրվագով առաջադրված մեղադրանքն իրեն մոտավորապես է պարզ: Նախագահողը մի քանի անգամ դիտողություն արեց ամբաստանյալին՝ ցածրաձայն խոսելու համար: Վերջապես նախագահողն ասաց. «Օրիորդաց դպրոցում չենք, բարձրաձայն խոսեք»:

Ամբաստանյալն ավելի հստակ պատասխանեց, թե իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես հանցագործություններ չեմ կատարել: Խաբելով գումարներ չեմ վերցրել, խարդախություն չեմ կատարել: Փաստեր կան, որ պարտքով գումարներ եմ վերցրել, բայց՝ ոչ խարդախությամբ»:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հերթականությունը. կհարցաքննվեն տուժողները, վկաները, ամբաստանյալը, կհետազոտվեն գործում առկա այլ ապացույցներն ու փաստաթղթերը:

Նախ հարցաքննվեց տուժող Գևորգ Թադևոսյանը: Ամբաստանյալն ասաց, թե ճանաչում է նրան՝ «Գևորգ էր, թե Ժորա էր…»:

Տուժողն աշխատում է «Արմսվիս» բանկում՝ որպես անվտանգության բաժնի պետ: Կոչումով գնդապետ է: Նախագահողը հարցրեց. «Գնդապետ լինելու հանգամանքը շեշտեցիք տպավորություն ստեղծելու համա՞ր, թե՞՝ որ ցույց տաք՝ գնդապետներին էլ է հնարավոր խաբել»: Քանի որ տուժողը ցածրաձայն էր ցուցմունք տալիս, նախագահողը հորդորեց, որ նա «գնդապետի խրոխտ ձայնով խոսի»:

Տուժողն ասաց, թե Արթուր Անդրեասյանի հետ ծանոթացել է իր ընկեր Արտակ Գալստյանի ընտանեկան տոնակատարության ժամանակ, որը նշվում էր «Վենեցիա» ռեստորանում:

Արտակից իմացել է, որ Արթուրին ճանաչում է 1996 թվականից, Արթուրը նրա պսակադրության քավորն է:

Ըստ Արտակի՝ Արթուրը հաջողակ բիզնեսմեն էր, ուներ չենջեր՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետում, Կասյան փողոցում, ուներ ավազահանք:

Արտակն ասել է, թե իր ֆինանսական բոլոր միջոցները տնօրինում է Արթուրը, ով մտերիմ է բարձրաստիճան ոստիկանների՝ Կարեն Բաբակեխյանի, Ներսես Նազարյանի, նրանց որդիների հետ, դրանով իսկ առավել վստահելի է ու անխոցելի:

Արթուրն իմացել է, որ Գևորգ Թադևոսյանը բնակարան է վաճառել, 30 հազար դոլարը ցանկանում է բանկում որպես ավանդ ներդնել՝ ամսական տոկոսներ ստանալու, դրանով կնոջ բուժման ծախսերը հոգալու համար:

Նա առաջարկել է, որ Թադևոսյանն այդ երեսուն հազարն իրեն տա, ինքն իր «չենջերի միջոցով այդ գումար ֆռռացնի» և ամսական Թադևոսյանին տա երկու տոկոս, որը ավելի մեծ գումար է, քան բանկերի առաջարկածը:

Գևորգ Թադևոսյանը, վստահելով իր ընկեր Արտակին, վստահել է նաև Արթուր Անդրեասյանին, հատկապես՝ երբ նա ցույց է տվել «Մոսկվիչկա» սուպերմարկետներում գործող փոխանակման կետերի հաշվետվությունները և համոզել է, որ շահույթով է աշխատում:

2012 թվականի մարտին Թադևոսյանը «Արմսվիս» բանկում հանդիպել է Անդրեասյանին ու առանց որևէ փաստաթղթի, միայն ազնիվ խոսքով, ընդհանուր ծանոթներին վստահելով ու բարձրաստիճան ոստիկանների անուններից տպավորվելով՝ նրան է տվել իր երեսուն հազար դոլարը:

Հետագայում՝ մինչև հոկտեմբեր ամիսը, Թադևոսյանը ստացել է խոստացված ամսական երկու տոկոսը՝ 600 դոլարը: Ամեն ամիս նույն օրը զանգել է Արթուր Անդրեասյանին, հիշեցրել է, որ իր տոկոսը վճարելու օրն է, Արթուրը զգուշացրել է Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի աշխատողին, ու Թադևոսյանը վերջինիցս ստացել է իր վեց հարյուր դոլարը՝ առանց խոչընդոտների:

Երբ Թադևոսյանը գտնվել է Էմիրաթներում, նրան 5 հազար դոլար է պետք եղել, նա զանգել է Անդրեասյանին ու ցանկացել է այդ գումարը վերցնել իր մայր գումարից:

Անդրեասյանը նրան ասել է, թե կարող է գումարը վերցնել Արտակից, իսկ հետո այդ գումարը կհանեն մայր գումարից: Այդպես էլ արել են:

2012 թվականի հոկտեմբերին Արթուր Անդրեասյանը հետաքրքրվել է՝ Թադևոսյանը ազատ գումար չունի՞, որ կցանկանար նույն պայմաններով դարձյալ տալ իրեն:

Քանի որ մինչ այդ Թադևոսյանը ամեն ամիս ստանում էր իր երկու տոկոսը, հիմա էլ ասել է, թե 15 հազար դոլար ևս կարող է տալ: Ամսական նրա ստանալիք տոկոսը աճել է, դարձել 900 դոլար:

2013 թվականի մարտի 25-ին Թադևոսյանի տուն են գնացել Արտակ Գալստյանն ու Մուշեղ անունով մեկը, ովքեր ասել են, թե Արթուր Անդրեասյանը խաբել է բոլորին, նա ոչ մի բիզնես չի ունեցել, ոչ մի չենջ չի աշխատեցրել, ավազահանքը նրանը չի եղել: Մի խոսքով՝ ունեցել է միայն պարտքեր ու մեկից վերցրած գումարներով փակել է մյուսի պարտքերը:

Թադևոսյանը հեռախոսով խոսել է Արթուրի հետ: Վերջինս չի ժխտել, որ հայտնվել է անվճարունակության վիճակում, ասել է, թե պարտքերն աճել են ձնագնդիկի պես, ինչ ունի՝ վաճառել է, որ փակի բարձրաստիճան ոստիկաններին ունեցած պարտքերը: Անդրեասյանը Թադևոսյանին ասել է, թե քանի որ նա Արտակի ընկերն է, թող իր գումարները հետ ստանա Արտակից, որովհետև Արտակին է անցել իրենց ավազահանքի կեսը:

Թադևոսյանն ասել է, թե ինքը Արտակին գումար չի տվել, որ նրանից որևէ բան կարողանա ստանա, ասել է, թե կդիմի ոստիկանություն:

Արթուրը, հրաժարվելով Թադևոսյանի հետ հանդիպում ունենալուց, ասել է, թե ինքը հիմա վճարում է բարձրաստիճան ոստիկաններին ունեցած պարտքերը, այդ ազդեցիկ մարդիկ երաշխավորել են իր անձեռնմխելիությունը, ինքն ուրիշներին գումար չունի տալու և ասելու էլ ոչինչ չունի: Ընդհանրապես՝ ինքը ոչ մի խնդիր չունի: Ազդեցիկ մարդիկ կանգնած են իր մեջքին:

Թադևոսյանն ասաց, թե ինքը ճանաչում էր Ներսես Նազարյանին, Կարեն Բաբակեխյանին, բայց իրեն թույլ չի տվել զանգահարել նրանց, այլ դիմել է ոստիկանություն:

Հետագայում՝ գործի նախաքննության ընթացքում տուժող Թադևոսյանն իմացել է, որ Արթուր Անդրեասյանը ոչ մի չենջ չի ունեցել, ավազահանքի կեսն էլ պատկանել է նրա հորը, ոչ թե նրան: Հետագայում պարտքերի դիմաց ավազահանքն օտարվել է:

Թադևոսյանն ասաց, թե վեց-յոթ ամիս Անդրեասյանը պարտաճանաչ վճարել է իր տոկոսները՝ պատրանք ստեղծելու համար, թե հաջողակ բիզնեսմեն է. «Խարդախների հիմնական ձևն է»,- ասաց Թադևոսյանը:

Նա ասաց, թե Անդրեասյանի հետ բազմիցս հանդիպել է սեղանի շուրջ, միասին գնացել են Ջրվեժ, Ավան, հաց են կերել, խոսել են գործերից, ինքը ոչ մի անգամ չի կասկածել նրա ազնվությանը: «Այնպիսի անուններ էր տալիս՝ Նազարյաններ, Բաբակեխյան, որ մտածում էի՝ ինչ էլ լինի, ոչ մի խնդիր չի առաջանա, նրանք չեն թողնի, կպաշտպանեն»:

Թադևոսյանի վստահությունն ամրապնդվել է նաև նրանով, որ իր ընկեր Արտակ Գալստյանի բոլոր ֆինանսական միջոցները Արթուրն էր տնօրինում՝ այդպես էր ասել Արտակն ինքը:

Տուժող Գևորգ Թադևոսյանն ասաց, թե ամբաստանյալից պահանջում է 33 հազար դոլարին համարժեք դրամ: Նա վճարված տոկոսադրույքները հաշվում է որպես մայր գումարի վերադարձ, հաշվում է, որ իր տված 45 հազար դոլարից Արթուր Անդրեասյանը վերադարձրել է 12 հազար դոլարը. «Չոբանահաշիվ եմ անում, ինձ տոկոս պետք չէ… Եթե իմանայի, որ Արթուր Անդրեասյանը ոչինչ չունի, նրան գումար չէի տա»,- ասաց Թադևոսյանը:

Տուժողի հարցաքննությունից հետո ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն ասաց, որ իր գլխացավն ուժեղացել է, այլևս ի վիճակի չէ նստել դատական նիստին: Դատարանը շտապօգնություն կանչեց ամբաստանյալի համար:

Ընդմիջում հայտարարվեց:

Ամբաստանյալի նկատմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ նրա մոտ հայտնաբերվել էին «Մնացորդային երևույթներ՝ տարած իշեմիկ ինսուլտից հետո՝ ձախ միջին ուղեղային զարկերակի ավազանում, ցրված նյարդաբանական միկրոսիմպտոմատիկայով և աջակողմյան հեմիհիպեսթեզիայով: Ձախ հետին ուղեղային զարկերակի անևրիզմա… Դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա առաջին աստիճանի, ասթենիզացիա…»:

Եզրակացության մեջ, որ ստորագրել էին մի քանի մասնագետներ, նշվել էր, թե վերոհիշյալ թվարկումը ծանր հիվանդությունների ցանկում ներառված չէ, չի պատկանում ծանր հիվանդությունների շարքին, չնայած բացառված չէ, որ ցանկացած հիվանդության պես՝ ներկայումս արձանագրված հիվանդությունները նույնպես բարդանան:

Իր ներկա վիճակով, ըստ տվյալ մասնագետների, Արթուր Անդրեասյանը կարիք չունի ստացիոնար բուժօգնության, կարող է գտնվել անազատության մեջ՝ ՔԿՀ պայմաններում պարբերաբար գտնվելով բժշկի հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստանալով ախտանիշային բուժում:

Անդրեասյանի մայրն ասաց, թե կատարված դատաբժշկական փորձաքննությունն իրենց չի բավարարում, այն անցկացվել է մակերեսային ու չի արտացոլում որդու իրական առողջական վիճակը: Ինքը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ որդու նկատմամբ նոր փորձաքննություն նշանակելու խնդրանքով:

Ըստ Անդրեասյանի մոր՝ որդին ներկայումս գտնվում է մի խցում, որտեղ ևս հինգ հոգի կան, փոքրիշատե բարելավել են նրա պայմանները, բայց նա ոչ մի բուժում, ոչ մի դեղ չի ստանում, ու նրա վիճակը գնալով վատանում է:

Դատարան ժամանած շտապօգնության բրիգադը ամբաստանյալ Անդրեասյանի մոտ ախտորոշեց «միգրեն», կատարվեց ցավազրկող ու հանգստացնող ներարկում:

Ամբաստանյալն ասաց, թե շատ թույլ է զգում իրեն և անկարող է ներկա գտնվել դատական նիստին: Նա և իր շահերի պաշտպանը միջնորդեցին հետաձգել դատական նիստը:

Նախագահողը բավարարեց միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 21-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում