Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Իշխանությունները մանրամասն ուսումնասիրել են 12 կետերը»

«Ես միամիտ չեմ ու իսկապես գիտեմ, որ ոչինչ էլ չեն անելու, որովհետև ցանկություն չունեն անելու և փող շատ են սիրում: Այստեղ կա փողի տարբերակ, և իրենք հավաքելու են՝ ինչքան կարող են: Այս մարդիկ սիրում են գողանալ, իսկ գողին չի կարելի համոզելով, փաստարկներով բերել տրամաբանության դաշտ: Այս մարդիկ օրվա խնդիր են լուծում, որ օրվա փողը պետք է հավաքել: Եվ նման իշխանություններին միայն ժողովրդի ճնշման միջոցով է, որ կարող ես բերել տրամաբանության դաշտ»,- այսօր քառյակի ներկայացուցիչների կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ասուլիսին ներկա թե Ա. Մանուկյանը և թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեցին, որ իրենք գրեթե վստահ են, որ իշխանությունները չեն կատարի մոտ մեկ ամիս առաջ հրապարակած իրենց 12 պահանջները: Այդ դեպքում սեպտեմբերի վերջին ի՞նչ է պատրաստվում անել ոչ իշխանական քառյակը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունները. չէ՞ որ նրանք այդ կետերը կատարելու համար իշխանություններին մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ են տվել: Մինչդեռ պահանջները ներկայացնելուց արդեն մեկ ամիս է անցել, իսկ քառյակի այս ներկայացուցիչների խոսքերով՝ իշխանություններն այս ընթացքում հակառակ քայլեր են անում:

«Մեր ձգտումը ցնցումները չեն, մեր ձգտումը իշխանափոխությունը խաղաղ ձևով անելն է: Մենք իշխանություններին կոչ ենք անում գալ խոհեմության դաշտ: Այդ դեպքում և՛ երկիրը կփրկվի, և՛ իրենք կարող են իշխանավարել: Մեր ցանկությունը աշնանն այս կետերը կատարված տեսնելն է: Եթե պետք է, կօգնենք, որ կատարվեն, բայց եթե չեն կատարվելու, մնացածն իրենց պատասխանատվության խնդիրն է»,- պատասխանեց Ա. Մանուկյանը:

«Իսկապես, քառյակն այսօր այն քաղաքական գործոնն է, որը կարող է առանց ցնցումների պետության մեջ իրականացնել համակարգային փոփոխություն: Քառյակն այն ուժն է, որ ռեալ այլընտրանքով է ներկայանում… Եվ եթե մինչև մեր նշած ժամկետը մեր պահանջները չկատարվեն, կարծում եմ՝ քառյակը կմնա իր դիրքորոշմանը և կանի այն, ինչ խոստացել է ժողովրդին: Բայց այն, ինչ մենք նշել ենք, միմիայն ժողովրդի մասնակցությամբ պետք է իրականացվի»,- իր հերթին նկատեց Ռ. Հակոբյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ համոզված է, որ իրենց ներկայացրած 12 կետերը շատ ծանրակշիռ են և միտված տվյալ փուլում պետության, տնտեսության, հանրային ոլորտի կտրուկ բարեփոխմանը: «Ես համոզված եմ, որ իշխանությունները դրանք շատ մանրամասն ուսումնասիրել են: Բայց այնպես չէ, որ այդ 12 կետը կարող են 2 տարի հետո իրականացնել, մենք հստակ հետևելու ենք դրա իրականացմանը: Մենք դեմ ենք սոցիալական ցնցումներին և հանրությանը պետք է բնականոն կերպով տանենք ճիշտ ուղղությամբ»,- ասաց նա:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում