Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Ճաշից հետո մանանեխն անտեղի է. ամերիկաբնակ հայ քաղաքագետը` Տիգրան Սարգսյանի դեմ ստորագրահավաքի մասին

ԱՄՆ հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակման դեմ: Վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնում այս նշանակման առթիվ, ապա պնդում, որ նախկին վարչապետը պետք է պատասխանատվության ենթարկվի: Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցին` արդյո՞ք այս ստորագրահավաքը կարող է որևէ կերպ ազդել Սարգսյանի դիվանագիտական «ապագայի» վրա, պատասխանեց, թե` նախ` իրեն ծանոթ չէ «ԱՄՆ Հայկական Ֆորում» անվամբ կազմակերպություն:

«Դրա մասին անգամ Google-ի որոնումը որևէ արդյունք այս պահի դրությամբ չի տրամադրում: Հիմա նրանց պետիցիայի` պահանջի մասին: Կարծում եմ` այդ ֆորումի անդամները բավական ուշացել են: Որքան ինձ հայտնի է` Տիգրան Սարգսյանի ագղեմանը Պետդեպարտամենտն արդեն հաստատել է, և Սարգսյանն արդեն դեսպան է: Բացի այդ` change.org կայքում օրական թերևս հարյուրավոր դիմում-պետիցիաներ են հրապարակվում, որոնց միայն աննշան մասն է արձագանք արձանագրում: Որպեսզի Սպիտակ Տունն անգամ ուշադրության արժանացնի դրանք` անհրաժեշտ է հավաքել 100.000 ստորագրություն: Ի՞նչ եք կարծում` նման քանակ կհաջողվի՞ ապահովել»,- ասաց նա:

Մարտիրոսյանի խոսքով` դատելով այդ մեկ փոքրիկ անգլերեն տեքստում թույլ տրված բազում ոչ անգլահունչ արտահայտություններից և պարզունակ կառուցվածքից` այդ խմբի մասնակիցներին չի կարելի «ամերիկահայերի» խումբ, առավել ևս` հավաքական հոգնակի «ամերիկահայեր» կոչել. եթե խումբ լիներ, խմբում հավանաբար կգտնվեր անգլերեն մտածող կամ դրան լավ տիրապետող մեկը, որպեսզի նման հրապարակային փաստաթուղթը գոնե գրագետ կազմվեր: «Եվ դարձյալ` վերդառնալով արդեն հնչեցրած մտքին` ճաշից հետո մանանեխն անտեղի է: Այս դեպքում ոչ միայն անտեղի է, այլև` վարկաբեկիչ, որ իր հերթին այս պահին նույնպես անտեղի է: Եթե համարվում է, որ Սարգսյանը վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը, ապա դա անցյալում է: Եթե համարվի, որ վնասում է նաև դիվանագիտությանը, ապա նոր կարելի է պետիցիաներ հրապարակել»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ Սարգսյանի հակառակորդները պետք է որ ուրախ լինեն, որ նա հեռացել է Հայաստանից և դադարել այլևս քաղաքական սպառնալիք լինել, ուրեմն ի՞նչ իմաստ ունի դեսպանի միջոցով միանգամից երկիրը նույնպես անտեղի վարկաբեկել:

Սերժ Սարգսյանի` դիվանագետներին ուղղված նախաձեռնողականության կոչին անդրադառնալով` Մարտիրոսյանը նշեց, թե այդ նախաձեռնողականությունը դեսպան Սարգսյանից կարելի է ակնկալել: «Վաշինգտոնում բավական բարդ խնդիրներ կան` մասնավորապես թուրքական և արդեն նաև խիստ հզոր ադրբեջանական լոբբիներին հակազդելու առումով: Բուն ամերիկյան շրջանակներում անելիքներն իրականում այնքան էլ շատ չեն: Ամերիկյան քաղաքականությունում հստակ կանխորոշված են Հայաստանի և նրա հարևանների դերակատարումները և այդ շրջանակներից դուրս գալ ոչ միայն դեսպանը, այլև պետության ղեկավարները դժվար թե կարողանան: Հետո` եկեք անկեղծ լինենք` Վաշինգտոնի համար Հայաստանը լուրջ գործոն չէ, և դա հասկանալի է»- ասաց նա:

Վերանալով նոր դեսպանի անձից` Մարտիրոսյանը նշեց, թե եթե նախկին վարչապետն անկարող է որևէ բան անել, ապա ո՞վ կարող է առավել արդյունավետ աշխատել այդ պաշտոնում: Նա մանրամասնեց` ամենևին նկատի չունի, որ Սարգսյանը հրաշալի դեսպան է լինելու . նրա դիվանագիտական որակները միայն ժամանակը կբացահայտի, չի բացառվում, որ նաև աշխատանքային տապալում տեղի ունենա, սակայն ինքը` Մարտիրոսյանը, որպես երկար տարիներ Արևելյան ափի բնակիչ, նախորդ դեսպանի աշխատանքը չի նկատել:

«Այդ առումով դեսպանի աշխատանքը գուցեև խիստ հրապարակային չի էլ կարող լինել, և հետևաբար` գնահատման չափանիշները հեռու են միանշանակ լինելուց: Ամեն դեպքում` պետական աշխատանքի փորձառություն ունեցող և Արևմուտքի համար քիչ թե շատ ընդունելի անձի նշանակումը Արևմուտքի կենտրոնում` այդքան էլ վատ գաղափար չէ: Գոնե այս պահի դրությամբ, երբ նախկին վարչապետը նոր է ստանձնում իր պաշտոնը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում