Wednesday, 24 04 2024
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել

Ինչու են կռվում Շանթն ու ընկերները

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա հետ ձերբակալվածների դատական առաջին իսկ նիստերը լարված մթնոլորտում են անցնում:

Շանթ Հարությունյանը նույնիսկ ընդհարվեց ամբաստանյալներից Տիգրան Պետրոսյանի հետ (Հեթանոս Տիկո): Հարությունյանին զայրացրել էր փաստաբան Արա Զաքարյանի ելույթը, որտեղ նա ասել է, որ Տիգրան Պետրոսյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է, իսկ նրան կալանքի տակ պահելը՝ անօրինական։

Երբ փաստաբանը սկսեց ներկայացնել Տիգրան Պետրոսյանի արժանիքները, Շանթ Հարությունյանը տեղից բղավեց. «Տիկո, էս ի՞նչ եք անում, էս էստեղ ի՞նչ կապ ունի, ուզում ա՝ Սոս Սարգսյանը լինի, մի հատ երկուսդ եկեք էստեղ, խոսանք»։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվածների հարազատները միանշանակ կարծիք չհայտնեցին՝ անհրաժեշտ է փաստաբան, թե ոչ: Նրանց դիտարկմամբ՝ այս գործի շրջանակներում արդեն իսկ կա քաղաքական որոշում:

Ամբաստանյալներից Լիպարիտ Պետրոսյանի կինը՝ Ռուզաննա Թեյմուրյանը, նշեց, որ իր կարծիքով ՝ փաստաբան հարկավոր է, որովհետև որքան էլ տղաները իրենց կարողանան պաշտպանել, իրավաբանական կողմը չեն կարող ներկայացնել․ «Ես համաձայն եմ պաշտպանելու առումով՝ իրենք պետք է իրենց պաշտպանեն»:

Ինչ վերաբերում է դատական նիստերին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ դատավորը հիմա հանգիստ է վարում դատավարությունը․ «Ինձ դուր չեկավ պարզապես Շանթի և իր տղայի հետ կապված ոստիկանների միջամտությունը: Դատավորն ասաց, որ Շանթի տղան իրավունք ունի նստի իր կողքը, ի՞նչ կարիք կար նման իրավիճակ ստեղծել»:

Նա նշեց, որ իր ամուսինը ևս այն կարծիքին է, որ փաստաբաններն իրենց օգնել չեն կարող, ամեն ինչ վերևից հրամայված է․ «Բայց ամեն դեպքում ինքն էլ համաձայն է, որ իրավական կողմ լինի: Հիմա նա որոշել է ուսումնասիրել, ես նրան գրքեր պետք է փոխանցեմ, ես կարծում եմ՝ փաստաբանը մնում է փաստաբան և պետք է լինի»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ եթե կա որոշում նրանց ազատազրկելու, ապա փաստաբանները ոչնչով չեն կարողանա օգնել․ «Սա քաղաքական գործ է, որ ուզում են խուլիգանականի վերածել, բայց նրանք սրտացավ քաղաքացիներ են»:

Տիկին Ռուզաննան ընդգծեց նաև, որ Շանթ Հարությունյանի և Տիգրան Պետրոսյանի միջև այդ հարցով իրականում վիճաբանություն չկա, պարզապես լարված իրավիճակում թեթև ընդհարում է եղել․ «Տիգրանը շատ հայրենասեր տղա է, դեռ Մոսկվայում իմ ամուսինը նրա հետ ծանոթացել է ու միասին ցույցի են մասնակցել, մի թեթև ընդհարումը ոչինչ չի նշանակում»:

Ամբաստանյալներից Ալբերտ Մարգարյանի կինը՝ Աննա Մարգարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր դիտարկմամբ՝ ամեն ինչ կանխորոշված է, և ոչ մի փաստաբան էլ իրենց հարազատներին օգնել չի կարող․ «Միտումնավոր գործողություններ են անում, որ դատապարտեն, ես կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ էլ որոշել են»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում