Wednesday, 24 04 2024
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ընդդեմ Հայաստանի ազատ քաղաքացու

Րաֆֆի Հովհաննիսյանը գիտեր, որ Հայ ազգային կոնգրեսը մարտի 17-ին փորձելու է վերանվաճել Ազատության հրապարակը:

Նույնիսկ եթե Կոնգրեսի ղեկավար կազմի հեռախոսազանգերի գաղտնալսման արդյունքները նրան հասած չլինեին, պարզ տրամաբանությունն ու հաշվարկը հուշել էին, որ մարտի 17-ը հատուկ ընտրված օր է: Այդ օրը Երևանում էին լինելու ԵԱՀԿ գործող նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու հատուկ ներկայացուցիչը, Հայաստանի հարցով ԵԽԽՎ երկու համազեկուցողները: Ակնկալվում էր, որ այդ օրը տասնյակ հազարավոր հայաստանցիներ կողողեն Մատենադարանի հրապարակը՝ երկրում փոփոխությունների հույսը կապելով ՀԱԿ-ի հետ: Շատերի համար պարզ էր, որ Կոնգրեսն այդ օրը վերադարձնելու է Ազատության հրապարակը:

Մինչ այդ հսկայական աշխատանք էր տարվել, որպեսզի հանրահավաքի մասնակիցների թիվը գերազանցի նախորդ՝ մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թվին: Եվ սա՝ հակառակ իշխանության թափած խայտառակ ջանքերի, որոնց մասին կարելի է դատել թեկուզ միայն այն զավեշտալի-ողբերգական փաստով, որ հանրահավաքի երեկոյան Երևանի մանկապարտեզների աշխատողներին արգելվել էր մինչև ժ. 21:00-ը դուրս գալ աշխատավայրերից: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Եվ հանկարծ, «որդիան որդի», Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվում է էկրաններին՝ տարօրինակ մետամորֆոզ ապրած, ու հայտարարում հացադուլի որոշման մասին: Ընդ որում, միանգամից ասենք, որ հացադուլի որևէ հստակ ու ընկալելի պահանջ պ-ն Հովհաննիսյանն առաջ չքաշեց: Ավելին, հայտարարությանը հետևած ակցիան իրականում ոչ թե հացադուլ էր, այլ ծոմ:

Բնական հարց է առաջանում, ինչո՞ւ նա, ով 2008-ի փետրվարյան հրաշք-տասնօրյակին Ազատության հրապարակ միայն մեկ անգամ այցելեց՝ մի կես ժամով, նա, ով Մարտի 1-ին այդպես էլ չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ, նա, ով վերջին երեք տարիների ընթացքում որևէ փորձ չարեց իր կուսակցությամբ նվաճելու Ազատության հրապարակը, հանկարծ, Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքից 2 օր առաջ, տեղավորվում է այդ հրապարակի նստարաններից մեկին: Եվ ինչո՞ւ Նազենի Ղարիբյանին, ով մարտի 16-ին մոտենում է Րաֆֆիին ու ցանկություն հայտնում միանալ հացադուլին, «Ժառանգության» նախագահը մերժում է՝ ասելով, որ միայն մարտի 18-ի առավոտյան կարելի կլինի միանալ իրեն:

Նպատակը Ազատության հրապարակի վերանվաճման սպասվող ակցիան, ժողովրդի սպասվող հաղթանակը, քաղաքացու ձեռքբերումը ապականելն էր, հարամելը:

Չարյաց փոքրագույնը կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը լիներ ըննդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի: Տանելի չարիք կլիներ այն, եթե այդ քայլը կատարված լիներ ընդդեմ Կոնգրեսին մաս կազմող 15-ից ավելի կուսակցությունների: Սակայն աններելին այն է, որ այդ քայլն արվեց ընդդեմ Հայաստանի ազատ քաղաքացու, ընդդեմ 3 տարի պայքարից չհրաժարված, վերջապես մի փոքր հաղթանակ ճաշակել պատրաստվող Քաղաքացու:

Ամփոփեմ երկու կոչով:

Կոչ առաջին՝ ուղղված ՀԱԿ համակիրներին. եկեք այս թեմայում դնենք վերջակետ ու այլևս չանդրադառնանք դրան: Մեր խոսքերը, մեր քննարկումները կարող են վնասել Հայաստանի ազատագրման այն մեծ գործին, որին լծված ենք արդեն չորս տարի: Մեր ընթացքն անկասելի է, և կոչ եմ անում ուժեղի դիրքերից դադարեցնել այս թեմայի արծարծումը բոլոր, կրկնում եմ՝ բոլոր հարթակներում: Բոյկո՛տ Շարժմանը վնասելու թեկուզ անհույս փորձ անողներին:

Կոչ երկրորդ՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանին: Մեծ Պահքի այս շրջանում իրավունք չունեմ չասել՝ «թակիր, և կբացվի, փնտրիր, և կգտնես»… Ինչպես ժամանակին Վազգեն Մանուկյանի ու ԱԽՔ-ի դեպքում եղավ, այս անգամ նույնպես Կոնգրեսին Ձեր չմիանալը չի կարող շեղել Շարժման հզոր ընթացքը, թուլացնել Կոնգրեսի ստրատեգիան: Թող իմ այս խոսքն ընկալվի որպես փրկօղակ՝ նետված սեփական ամբիցիաների օվկիանոսում խեղդվողին: Նման դեպքերում են ասում՝ խեղդվողի փրկությունը խեղդվողի գործն է:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ազատ ու արժանապատիվ քաղաքացին:

Արամազդ Ղալամքարյան
«Այլընտրանք» հ/ք նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում