Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արատավոր ու վտանգավոր․ ո՞ւր կհասցնեն մեզ այս կենդանիները

Էլեկտրաէներգիան Հայաստանում թանկացվեց՝ չնայած մի քանի հարյուր քաղաքացիների բողոքի փորձերին, որոնք բախվեցին ոստիկանական դիմադրությանը և չխանգարեցին իշխանություններին կայացնել իրենց համար ցանկալի որոշումը:

Որոշումից հետո, դատելով համացանցային արձագանքներից, Հայաստանի հասարակությունը ստացել է հիասթափության հերթական «լիցքը», որը առնվազն հոգեբանական առումով լինելու է նաև արտագաղթի նոր «լիցք»: Հայաստանի հասարակական շրջանակում հասունանում է հիասթափության և հուսահատության մի նոր շրջափուլ, որի մեծագույն վտանգը արտագաղթի նոր ալիքի առաջացումն է: Դա աղետալի հետևանք է, որ կարող է ունենալ էլեկտրաէներգիայի թանկացումը: Այսինքն՝ խնդրի ֆինանսական, սոցիալական կողմը մի հարց է, իսկ գլոբալ հետևանքը՝ մեկ այլ, ու շատ կարևոր, շատ վտանգավոր:

Իշխանություններն այս ամենի հանդեպ անհաղորդ են՝ ինչպես միշտ: Նրանց հետաքրքրում են իրենց անձնական իշխանական և գրպանային հաշվարկները: Նոր կառավարությունը, որ իբր Հայաստանում պետք է պայքարեր ստվերի դեմ և ֆինանսական ծանրությունը քաղաքացիների վրայից տեղափոխեր հարկերից խուսափող օլիգարխների վրա, իրականում խոսում է մի բան և անում լրիվ այլ բան՝ քաղաքացիներին պարտադրելով նորանոր վճարներ: Իսկ արտագաղթին իշխանությունների, մասնավորապես՝ նոր կառավարության, նրա ղեկավարի պատասխանը մնում են խոսքերը և PR-ը, որով զբաղված է նորանշանակ վարչապետը, ակտիվ PR՝ ի պատասխան բնակչության ակտիվ արտագաղթի:

Սա հմուտ բիզնեսմենին հատուկ կատարյալ հաշվարկ է՝ եթե արտագաղթին PR-ի փոխարեն պատասխան տրվի ադեկվատ աշխատանքով, ապա մարդիկ չեն գնա, կմնան ու հեղափոխություն կանեն, ինչպես նախկին վարչապետն էր ասում (ի դեպ, սա վկայում է, որ Տիգրան Սարգսյանը՝ լուրջ, թե կատակով, սակայն իշխանության մեջ եղած բոլորի, ոչ թե միայն իր միտքն էր արտահայտել): Այսինքն՝ ինչքան շատ մարդ մնա, Հովիկ Աբրահամյանի կառավարության PR-ի վրա այնքան շատ գումար և ռեսուրսներ պետք է վատնվեն, որովհետև դրանից բացի՝ այլ բան անելու ունակություն և ցանկություն չկա: Եվ ուրեմն՝ ինչքան շատ հեռանան, այնքան քիչ ծախս կպահանջվի PR-ի համար: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը զբաղված է ռեսուրսների խնայողությամբ, բայց, ցավոք, իր անձնական ռեսուրսների, ոչ թե պետության ու հասարակության:

Այսօր, սակայն, Հայաստանի առաջ առավել հրատապ է դառնում ոչ այնքան ֆինանսական ռեսուրսների, որքան հասարակության ռեսուրսի խնդիրը: Հուսահատությունն ու հիասթափությունը բերում են արտագաղթի նոր ալիքի, որն էլ իր հերթին՝ նոր հիասթափության, ինչն էլ փակ շրջան է ձևավորում, որում տրոհվում է հասարակական էներգիան, սակայն տրոհվում է ապարդյուն, այսինքն՝ առանց «հոսանք» ստանալու:

Այս փակ շրջանից դուրս գալը դարձել է հասարակության գերխնդիրը: Իշխանությունները ոչինչ չունեն առաջարկելու, որովհետև չունեն կարևորը՝ ցանկություն, քաղաքական ուժերը եթե նույնիսկ համարենք, որ առաջարկելու ցանկություն ունեն, ակնհայտ է, որ չունեն կարողություն: Հասարակությունը արատավոր շրջանից պետք է դուրս գա սեփական ուժով: Դա շատ բարդ խնդիր է՝ հատկապես, որ այդ ուժը փուլ առ փուլ լքում է Հայաստանը:

Հարցը պետք է դառնա հանրային օրակարգի մաս՝ ինչպե՞ս հաղթահարել հասարակական հուսահատությունը: Ընդ որում, այստեղ դեղատոմսերը պետք է լինեն բացառապես պրագմատիկ, էմոցիաներից զուրկ, հայրենասիրական քարոզներից դուրս: Այդ ամենը չի աշխատելու, մարդիկ պետք է ստանան Հայաստանում մնալու հստակ և կոնկրետ մոտիվացիոն պատասխաններ, պատրանքներից զուրկ:

Հայաստանում հասարակական պայքարը հասել է մի հանգրվանի, երբ կարիք կա իրականացնել լրջագույն վերանայումներ հասարակական միավորների տեղի, դերի, նշանակության, թիրախների և առաջնահերթությունների ընտրության առումով: Այստեղ ռեֆորմացիայի անհրաժեշտությունը պակաս չէ, որքան ռեֆորմներինը, որ հասարակությունը պահանջում է իշխանություններից: Այդ հարցի հանրայնացումը, օրակարգի վերածումը և մշակումների գոնե նախնական հարթակի ձևավորումը լրջագույն քննություն են, որ Հայաստանի հանրությունը պետք է հանձնի ինքն իրեն՝ կտրվելը արտագաղթն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում