Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Եվրասիական ինդիկատորի վտանգավոր ցուցմունքը

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Եվրասիական միությանը անդամակցելու Հայաստանի պայմանագիրը ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Այսինքն` Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է արժանանա Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դատին, որից հետո պետք է պարզ լինի անդամակցության ժամկետը:

Այսինքն` սա կարող է նշանակել, որ ամենայն հավանականությամբ մինչև սեպտեմբեր Հայաստանի անդամակցության հարցը, ըստ էության, դուրս է գալիս օրակարգից: Կասկած չկա, որ ներպետական համաձայնեցման փուլը տևելու է բավական երկար, հետո կասվի, որ եղել են մանր, տեխնիկական դիտողություններ, հետո կասվի, որ ուղարկվում է լրամշակման, և այդպես շարունակ, իսկ վերջում ժամկետ կտան սեպտեմբերի 1-ը` ասելով, որ մինչ այդ պետք է ամեն ինչ պատրաստ լինի ստորագրման: Սակայն դա էլ, իհարկե, երաշխիք չէ, որ ստորագրությունը հենց սեպտեմբերին էլ կլինի:

Այս ամենն արդեն իսկապես ձանձրալի է դառնում: Ձանձրալի վտանգավորության աստիճան: Եվ խնդիրն այն է, որ Հայաստանն ուղղակի հայտնվել է մի դեկորի վիճակում, որին անընդհատ ժամանակի մեջ տեղաշարժում են: Եվ Հայաստանի հասարակությունն էլ դարձել է այս տեղաշարժերին հետևող, կարծեք թե Հայաստանն ու հասարակությունը տարբեր մարմիններ, տարբեր օրգանիզմներ են, և մեկի տեղաշարժը մյուսին չի վերաբերում:

Եվ սա, ըստ էության, բթացման, զգոնության թուլացման մի սեանս է, որ կատարվում է հասարակության հետ զուահեռաբար և տալիս է արդյունքներ: Համենայնդեպս, այս անվերջանալի շարժին հետևելը հասարակությանը դրել է հիպնոսացվածի վիճակում, որը կարծեք թե չի գիտակցում, որ խաղալիք դարձնելով Հայաստանը` Հայաստանի հասարակությանը, այսինքն` իր ճակատագիրն են խաղալիք դարձրել:

Այս անընդհատ տեղաշարժերի հանդեպ Հայաստանի իշխանությունների սպասողական, կրավորական և ըստ էության հնազանդ կեցվածքը նաև արտահայտվում է հասարակության պահվածքով: Պարզապես եթե իշխանությունների դեպքում մոտիվացիան սեփական իշխանությունն ու բիզնեսներն են, որ Ռուսաստանը չբարկանա ու չվնասի, ապա հասարակության դեպքում մոտիվացիա չկա, կա իռացիոնալ, ակամա սպասում, որն արտահայտում է պարզապես հասարակության անկշռությունը:

Այսինքն` Եվրասիական ծրագիրը, ըստ էության, հանդիսանում է Հայաստանի հասարակական իրավիճակի ինդիկատոր, և պետք է ասել, որ նույնիսկ եվրասիական կայսերական նախագիծը ինքնին այնքան վտանգավոր չէ, ինչքան որ որպես ինդիկատոր դրա ցույց տված ներհասարակական վիճակը Հայաստանում:

Դա իսկապես մտահոգիչ է, քանի որ եթե Եվրասիական հրեշը կուլ տա Հայաստանի ինքնիշխանությունը, հասարակությունը վաղ թե ուշ կկարողանա այն հետ բերել, հասարակությունը կմնա այն հետ բերող: Իսկ ահա եթե Եվրասիական հրեշը Հայաստանի հասարակությանը կուլ տվեց, ապա ո՞վ պետք է հետ բերի այդ կորուստը: Իսկ հասարակությունն արդեն հիպնոսացած է այս սպասումով` իռացիոնալ, անհասկանալի, տարօրինակ սպասումով: Այսինքն` Հայաստանի հասարակությունն արդեն ռեալ կուլ գնալու վտանգի առաջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում