Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Ժառանգություն» առանց ժառանգության. կուսակցության գործունեությունը չի գոհացնում անդամներին

«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում պարզ դարձով, որ վարչության մի քանի անդամներ, այդ թվում՝ առանցքային դերակատարներ Ստյոպա Սաֆարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը դուրս եկան վարչությունից:

Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ դրա համար վարչության անդամները ներկայացրել են տարբեր պատճառաբանություններ:

Նկատելի է, որ կուսակցության վերջին ժամանակաշրջանի գործունեությունը տարբերվում է նախկինում որդեգրած քաղաքականությունից: Եթե կուսակցությունից պարբերաբար, գոնե հայտարարությունների տեսքով, տեղեկանում ենք, որ կողմ են Հայաստանի եվրաինտեգրմանը և սեպտեմբերի երեքի որոշումը համարում են Հայաստանի ինքնիշխանության կորուստ, ապա խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցությունը՝ ղեկավարի մակարդակով, այդ մասին լռում է՝ թերևս սա էլ համարելով հանուն ընդհանուր գաղափարի համար արված փոխզիջում:

«Ժառանգության» վարչությունից դուրս եկած Լուսինե Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրեն բոլորովին չի բավարարել «Ժառանգության» վերջին շրջանի գործունեությունը: Նա թեպետ նշեց, որ այս պահին կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի, այդուհանդերձ, իր դիտարկմամբ՝ կենտրոնական գրասենյակից իր դուրս գալը կուսակցության համար շատ ավելի էական էր:

«Ինձ բոլորովին չի բավարարում «Ժառանգության» գործունեությունը: Գոհ եմ նրանից, ինչ հայտարարություններ որ արվեցին Մաքսային միության անդամակցության դեմ և հօգուտ եվրոպական ինտեգրման, մյուս կուսակցությունները դա էլ չարեցին, բայց դե, հայտարարություններից այն կողմ շատ անելիք կար, որ պետք է արվեր, սակայն չի արվել: Մենք վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ էինք այս ընտրության առջև, և ըստ իս՝ ավելի շատ անելիքի իմաստ ու անհրաժեշտություն կա, իսկ եթե չեն անում՝ չարժե ժամանակ կորցնել»:

Մեր զրուցակիցը նաև անդրադարձավ կուսակցության խորհրդարանական գործունեությանը և մեր այն հարցին՝ արդյոք խորհրդարանում հատկապես տեսանելի չէ՞, որ Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերների նկատմամբ կուսակցությունը բացարձակ անտարբերություն է դրսևորում, պատասխանեց. «Ընդհանրապես այդ քառյակը ձևավորվեց, երբ սկսվեց գազային պայմանագրերի դեմ բողոքը, հետագայում նաև՝ կենսաթոշակային համակարգի, բայց կենցաղային խնդիրներից զատ՝ ուրիշ ոչ մի հարց չի դրել իր առաջ: Այսինքն՝ խորհրդարանի հարթակն օգտագործվել է կենցաղային խնդիրների լուծման համար, ավելի էական հարց ո՛չ իր առջև դրել է, ո՛չ հետապնդել, ո՛չ էլ լուծել»:

Մենք փորձեցինք «Ժառանգության» նախկին գլխավոր քարտուղար Լարիսա Ալավերդյանից ևս մեկնաբանություն ստանալ «Ժառանգության» ներսի փոփոխությունների վերաբերյալ: Վերջինս դեռ երկու տարի առաջ թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ «Ժառանգության» ձեռագիրն ու ոճն այլևս առաջվանը չեն:

Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարգանքով է վերաբերվում իր գործընկերներին, սակայն նրանց գործունեությանը տևական ժամանակ է՝ չի հետևում և չի հետաքրքրվում:

Կուսակցության վարչության նորընտիր կազմում ընդգրկված քաղաքագետ Ֆիլիպ Արզումանյանն ասաց, որ իր դիտարկմամբ՝ առաջիկայում կուսակցությունում կլինեն միայն մեթոդաբանական փոփոխություններ. «Որոշումները նոր են ընդունվում, այն ամենը, ինչ եղել է հին վարչությունում, վերանայում ենք»:

Նա նշեց, որ մշտապես կողմնակից է եղել եվրաինտեգրմանը, և իր դիտարկմամբ՝ այդ հարցում կուսակցության վարչությունը այլ որոշում չի կայացնի:

Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է հանուն ընդհանուր գաղափարի քառյակի շրջանակներում նաև այդ հարցի շուրջ զիջում լինի, Ֆիլիպ Արզումանյանն ասաց. «Քառյակը ձևավորման փուլում է, և առհասարակ՝ քառյակի լիազորությունների մեջ չի մտնում արտաքին քաղաքականությամբ զբաղվելը: Ըստ իս՝ «Ժառանգությունում» մեթոդաբանության խնդիրներից զատ՝ այլ գաղափարական փոփոխություններ չեն լինի»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում