Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հիվանդ զինվորը զորացրվելու համար գումար է տվել, բժիշկը՝ վերցրել. հիմա երկուսն էլ դատվում են

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընթանում է Հակոբ Մելիքյանի և Դավիթ Գալեչյանի գործի դատական քննությունը:

38-ամյա Հակոբ Մելիքյանը բժիշկ է նյարդավիրաբույժ, իսկ 24-ամյա Դավիթ Գալեչյանը նախկին զինծառայող է:

Առաջինը դատվում է կաշառք վերցնելու, երկրորդը՝ կաշառք տալու համար:

Ըստ մեղադրանքի՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր Հակոբ Մելիքյանը 2013 թվականի հունվարին բաժանմունք ընդունված զինծառայող, դասակի հրամանատար Դավիթ Գալեչյանին զորացրելու համար, ընդառաջ գնալով վերջինիս առաջարկին, ապրիլ-մայիս ամիսներին անձամբ երեք փուլով ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք՝ 6 հազար դոլար:

Դավիթ Գալեչյանը համապատասխանաբար մեղադրվում է իրեն զորացրելու համար հոսպիտալի օրդինատորին 6 հազար դոլար կաշառք տալու համար:

Հակոբ Մելիքյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դավիթ Գալեչյանին՝ 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Երկու ամբաստանյալների խափանման միջոցը կալանավորումն էր:

Այսօրվա դատական նիստին Դավիթ Գալեչյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը միջնորդեց փոփոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը:

Պաշտպանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ առողջական՝ ողնաշարային լուրջ խնդիր ունեցող Դավիթի համար դժվար է դիմանալ անազատության պայմաններում: Նրան լուրջ բուժում է անհրաժեշտ մասնագիտացված բուժհաստատությունում:

Բացի այդ՝ Գալեչյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա: Դավիթն ընդունում է, որ վեց հազար դոլարը տվել է բժիշկ Մելիքյանին, քննությունից թաքնվելու պատճառ ու ցանկություն չունի, այլ հանցագործություն չի կատարի:

Անգամ կողմնակի մարդու մեկ հայացքն էլ բավական էր, որ հասկանալի լինի, թե Դավիթ Գալեչյանը առողջական խնդիր ունի՝ քայլում է կռացած, դժվարությամբ: Նույնիսկ զարմանալի է. այդպիսի ողնաշարով նա կարողացել է այնքան կամք ունենալ, որ դասակի հրամանատար է եղել:

Ակնհայտ էր, որ Դավիթի զորացրման հարցը լուծվելու էր առանց գումար ծախսելու կամ ծանոթ ու միջնորդ գտնելու: Ինքն է միամտորեն ընկել հանրային այն մտայնության թակարդը, թե առանց կաշառքի կամ ծանոթ-բարեկամի Հայաստանում ոչ մի հարց չի լուծվում:

Մեղադրողն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ, պնդեց, թե ազատության մեջ գտնվելու դեպքում ամբաստանյալը, թեկուզև հիվանդ է, բայց կարող է ազդեցություն ունենալ գործով վկաների վրա՝ այդպիսով խոչընդոտելով գործի արդարացի քննությանը:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատարանի որոշումը: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, փոխեց Դավիթ Գալեչյանի խափանման միջոցը՝ վերացնելով կալանքը և Գալեչյանի նկատմամբ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Գրավի չափը սահմանվեց 700 հազար դրամ:

Ըստ դատական ակտի՝ այն պահին, երբ դատարանի դեպոզիտային հաշվին կփոխանցվի գրավի գումարը, դատարան կներկայացվի համապատասխան բանկային փաստաթուղթը, Դավիթ Գալեչյանն անհապաղ ազատ կարձակվի կալանքից:

Պաշտպան Բաղդասարյանը հայտարարեց, որ Դավիթի հայրը պատրաստ է անմիջապես գնալ բանկ, կատարել գրավի գումարի փոխանցումը, որպեսզի զավակին րոպե առաջ ազատի կալանքից:

Դավիթի հայրը շտապեց բանկ՝ գրավի գումարը փոխանցելու:

Քանի որ ներկայացել էր վկա Արսեն Պետրոսյանը, դատարանը, կողմերի համաձայնությամբ, որոշեց հարցաքննել նրան:

Արսեն Պետրոսյանն ասաց, որ մասնագիտությամբ բժիշկ է, Խնամքի և հոգեկան առողջության կենտրոնի գործադիր տնօրենն է: Կենտրոնը զբաղվում է տարեցների խնամքի կազմակերպմամբ:

Դավիթ Գալեչյանի զորացրման հարցի լուծման ժամանակ Արսեն Պետրոսյանը եղել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը, ինքն է ստորագրել Դավիթին առողջական խնդիրների պատճառով զորացրելու որոշումը:

Վկայի հարցաքննությունը էական նշանակություն ունեցավ՝ այս գործի մասին պատկերացում կազմելու համար:

Վկա Պետրոսյանն ասաց, թե բժիշկ Մելիքյանին ճանաչել է որպես կենտրոնական հոսպիտալի նյարդավիրաբուժական բաժանմունքի բժշկի:

Դավիթ Գալեչյանը բուժվել է այդ բաժանմունքում, Հակոբ Մելիքյանը եղել է նրան բուժող բժիշկը: Սակայն ի պաշտոնե բուժող բժիշկը չէր կարող իր հիվանդին զորացրելու հարց լուծել:

Հիվանդ զինվորին զորացրելու հարցը լուծելու համար անհարժեշտ է ոչ միայն նրան բուժող բժշկի ախտորոշումը, այլ բազմաթիվ հետազոտությունների պատասխանները, բաժանմունքի պետի, կենտրոնական հոսպիտալի մյուս մասնագետների եզրակացությունները, կենտրոնական հոսպիտալի ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը:

Այդքանից հետո զինվորի գործը՝ նրա հիվանդության պատմությունը, բոլոր եզրակացությունները, հետազոտությունների արդյունքները և ինքը՝ հիվանդ զինծառայողը ներկայացվում են Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի համապատասխան բժիշկ փորձագետին, ով ուսումնասիրում է գործը, հետազոտում է հիվանդին, եթե անհրաժեշտ է՝ նշանակում է լրացուցիչ հետազոտություններ:

Դրանից հետո փորձագետը տալիս է իր եզրակացությունը և հիվանդի գործը ներկայացնում Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որին պարտադիր հրավիրվում է հիվանդ զինծառայողը:

Հիվանդին ակնառու տեսնում են նիստի մասնակիցները, ուսումնասիրում են նրա գործը և հաստատում կամ մերժում են կենտրոնական հոսպիտալի ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը կամ կայացնում են այլ որոշում:

Բուժող բժիշկը, ըստ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախկին նախագահի, ոչ մի դեր չունի որոշման կայացման հարցում: Նույնիսկ բաժանմունքի պետը դեր չունի, նա չի ներկայացնում հիվանդ զինծառայողի գործը: Կենտրոնական հոսպիտալի ռազմաբժշկական հանձնաժողովն է ներկայացնում այն:

Հետևաբար, այս վկայի ցուցմունքից պարզ է դառնում, որ բժիշկ Մելիքյանը չէր կարող կաշառք վերցնել՝ հիվանդ զինծառայողի զորացրման հարցը լուծելու կամ թեկուզ՝ լուծմանը նպաստելու համար:

Նա ի պաշտոնե հնարավորություն չուներ այդ հարցը լուծելու համար գործողություն կատարելու կամ չկատարելու:

Ստացվում է, որ նախաքննական մարմինը կաշառքի մեղադրանք առաջադրելով շարքային բժշկին՝ արարքի սխալ որակո՞ւմ է կատարել:

Ինքը՝ բժիշկ Հակոբ Մելիքյանը խոստովանել է, որ հիվանդ Դավիթ Գալեչյանից վեց հազար դոլար է վերցրել ու դրել իր գրպանը՝ ակնհայտ տեսնելով ու համոզված լինելով, որ իր հիվանդությամբ Գալեչյանը զորացրվելու է: Գայթակղվել է բժիշկը, իր ընտանիքի հոգսերը հոգալու գումարի կարիք է ունեցել ու վերցրել է առաջարկված փողը: Նրա արարքը ավելի շուտ կարող է որպես խարդախություն որակվել, ոչ թե՝ որպես կաշառքի ստացում:

Վկա Պետրոսյանի հարցաքննությունից հետո Հակոբ Մելիքյանի շահերի պաշտպան Արմեն Ֆերոյանը ևս հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու, խափանման այլ՝ անազատության հետ չկապված միջոց ընտրելու միջնորդությամբ:

Ըստ պաշտպանի՝ Հակոբ Մելիքյանը կալանքի տակ է գտնվում ապօրինի կերպով: Մեղադրող կողմի մտավախությունը՝ իբր ազատության մեջ գտնվելով՝ Մելիքյանը կարող է ազդել Գալեչյանի ցուցմունքների վրա, հիմնավոր չէ:

Գտնվելով կալանքի տակ ու նույն մեքենայով փոխադրվելով դատարան, դատարանից կալանավայր՝ ամբաստանյալները հնարավորություն ունեն միմյանց հետ շփվելու, կալանքի տակ գտնվելով էլ, ցանկության դեպքում, Մելիքյանը կարող է ազդել Գալեչյանի ցուցմունքների վրա, բայց նման բան չկա:

Այնպես որ՝ Մելիքյանին կալանքի տակ պահելը ինքնանպատակ է, խախտվում է մարդու հիմնարար՝ ազատության ու անձեռնմխելիության իրավունքը:

Հակոբ Մելիքյանն իր ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին են երեք մանկահասակ երեխաները՝ 5, 11, 13 տարեկան, չաշխատող կինը և թոշակառու ծնողները:

Պաշտպանը ներկայացրեց, որ իր պաշտպանյալը՝ նյարդավիրաբույժ Մելիքյանը, պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով, նա բազմաթիվ հիվանդ զինծառայողների է օգնել ու փրկել, այսօր էլ նա կարող է զբաղվել իր կարևոր աշխատանքով, կարող է մարդկային կյանքեր փրկել, ոչ թե չհիմնավորված, ոչ իրավաչափ կերպով գտնվել կալանքի տակ:

Պաշտպանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը, վերացնել կալանքը, որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին կամ էլ գրավը:

Հակոբ Մելիքյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը, խնդրեց իր նկատմամբ ևս գրավ կիրառել:

Նախագահողի հարցին ամբաստանյալը համեստորեն պատասխանեց, որ երկու հարյուր զինվորի կյանք է փրկել: Այսօր էլ նա ազատված չէ աշխատանքից:

Մեղադրող Լ. Պետրոսյանն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ չնայած ընդունեց, որ նյարդավիրաբույժ Մելիքյանը հայտնի է իր մասնագիտական բարձր ունակություններով, նա պահանջված բժիշկ է՝ հատկապես ռազմական ոլորտում: Սակայն մեղադրողը նշեց, թե մասնագիտական ունակությունները չեն ազդում մարդու խափանման միջոցի ընտրության հարցի վրա: Մեղադրողի կարծիքով՝ ազատության մեջ գտնվելու դեպքում Հակոբ Մելիքյանը կարող է ազդել վկաների ցուցմունքների վրա:

Պաշտպանը պահանջեց, որ մեղադրողը կոնկրետացնի, թե ինչպե՞ս կարող է Մելիքյանն ազդել վկաների ցուցմունքների վրա:

Մինչև կալանքի տակ առնվելը նա պատշաճ վարքագիծ է դրսևորել, եթե քննությանը խոչընդոտող լիներ, այն ժամանակ կխոչընդոտեր: Երկու ամբաստանյալներին միասին, մի մեքենայով բերում են դատարան, տանում են, ինչո՞ւ մեղադրողը չի մտահոգվում, որ Մելիքյանը կարող է ազդել Գալեչյանի վրա:

«Էն մարդն ասում ա՝ գումարը տվել եմ, էս մարդն ասում ա՝ գումարը վերցրել եմ, էս պայմաններում ի՞նչ ձևով պիտի Մելիքյանը խոչընդոտի քննությանը… Էս մարդն ասում ա՝ հիվանդ եմ, բժիշկներն ասում են՝ հիվանդ ա, ինչպե՞ս պիտի Մելիքյանն ազդի Գալեչյանի վրա»,- տարակուսեց պաշտպանը:

Նախաքննության ժամանակ Մելիքյանի ու Գալեչյանի կալանավորումը հիմնավորվել է հեռախոսայինխոսակցությունների գաղտնալսումների վերծանումներով:

Նյարդավիրաբուժական բաժանմունքի պետը խոսել է Հակոբ Մելիքյանի հետ: Բայց, ըստ պաշտպանի, մի՞թե ապացուցված է, որ նրանք խոսել են հենց Գալեչյանի մասին:

Բաժանմունքի պետն է խոսել, բայց նրա ասածին իրավական գնահատական տրվե՞լ է՝ մեղադրողին հարցրեց նախագահողը: Մեղադրողը պատասխանեց, որ բաժանմունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցվել է՝ ապացույցների անբավարարության պատճառով: Խոսքը նույն ապացույցի՝ գաղտնալսված հեռախոսազրույցների մասին է:

Մելիքյանի պաշտպանն ընդվզեց. եթե մեկի նկատմամբ ապացույցն անբավարար է ճանաչվել քրեական հետապնդում իրականացնելու համար, ապա ինչպե՞ս է այդ նույն ապացույցը բավարար համարվել մյուսին կալանավորելու և կալանքի տակ պահելու համար:

Դավիթ Գալեչյանը կանգնեց ու շնորհակալություն հայտնեց բժիշկ Հակոբ Մելիքյանին: Ճիշտ է, Մելիքյանը նրանից վեց հազար դոլարը վերցրել ու գրպանն էր դրել, բայց նաև բուժել էր, ու այդ բուժումը, ըստ հիվանդի, դրական արդյունք է տվել: Գալեչյանը, ում արդեն կալանքից ազատված կարելի էր համարել, որովհետև հայրը շնչակտուր դատարան էր ներկայացրել գրավի գումարը փոխանցելու վերաբերյալ բանկային փաստաթուղթը, ասաց. «Հակոբ Մելիքյանն ազատության մեջ գտնվելով՝ ավելի օգտակար կլինի իր հիվանդներին ու իր ընտանիքին»:

Դատարանը պաշտպան Արմեն Ֆերոյանի միջնորդության հետագա քննարկումը հետաձգեց: Այն կշարունակվի, ու դատարանը միջնորդությունը քննարկելու, որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ կմտնի հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում