Wednesday, 24 04 2024
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի

Գեներալներ Մանվելի ու Սեյրանի եղբորորդիների դեմ հարուցված քրգործը «կջրվի»

Հունիսի 18-ին Էջմիածնում հնչած կրակոցների դեպքի առիթով հարուցված գործը, որին մասնակից էին եղել երկու գեներալների եղբորորդիներն ու քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մտերիմներից Արմանը, հնարավոր է առաջիկայում փակվի կամ, ինչպես էջմիածինցիներն էին ասում՝ «ջրվի»:

«Գործը ոստիկանության հետ կարելի է փակված համարել, մնում է, որ իրենք իրենց ներքին հաշիվները մաքրեն-վերջացնեն, ինչն անխուսափելի է»,- հավատացած են էջմիածինցիները:

Բացի այդ, այս գործի շրջանակներում արդեն իսկ աշխատանքից ազատվել է Էջմիածնի ոստիկանապետ Արմեն Առաքելյանը, որին նշված պաշտոնում ոստիկանապետի հրամանով փոխարինել է ոստիկանության փոխգնդապետ Ռոման Կիրակոսյանը՝ ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս փոփոխություններն անմիջականորեն կապված են կրակոցների դեպքի հետ: Նույն տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի արդեն նախկին ոստիկանապետը Սեյրան Սարոյանի մտերիմներից է եղել, և դեպքից հետո, կրակոցներից բացի, վրեժխնդիր լինելու համար փորձել են լրացուցիչ կոմպրոմատներ հավաքել Արմանի դեմ, և անձամբ Էջմիածնի ոստիկանապետի մասնակցությամբ խուզարկություն է կատարվել Արմանի տանը: Վերջինիս քույրը, սակայն, մեծ աղմուկ է բարձրացրել, կանչել է հարևաններին և հայտարարել, որ եթե Առաքելյանն իր գրպանից ինչ-որ բան չնետի իրենց տուն, ապա ուրիշ ոչինչ չեն կարող հայտնաբերել տնից: Այդպես էլ եղել է: Խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել Արմանենց տանը, սակայն դրանից անմիջապես հետո Արմանի կինը և քույրը բազմաթիվ բողոքներ են ներկայացրել, ինչի արդյունքում էլ ոստիկանության պետն աշխատանքից ազատվեց:

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի էր ունեցել գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի եղբորորդիների և մյուս կողմից՝ քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մտերիմ, Էջմիածնում քաջ հայտնի Արմանի միջև՝ վազանց կատարելու պատճառով: Գեներալ Մանվելի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, իր մեքենայով վազանց է կատարել Արմանի մեքենային, որը կանգնեցրել էր նրա մեքենան ու վիճաբանության բռնվել գեներալի եղբորորդու հետ: Առաջինը Արմանի մեքենայի վրա կրակել է Արայիկ Գրիգորյանը, ապա Արմանն է անցել հրազենի գործադրման, որից վիրավորվել էր՝ ոտքի շրջանում թեթև վնասվածք էր ստացել Սեյրան Սարոյանի եղբորորդին՝ Գևորգ Սարոյանը:

Նշենք նաև, որ դեպքից անմիջապես հետո Արմանը հեռացել էր երկրից: Այս օրերին երկրում չէ նաև Արմանի եղբայրը: Թե որտեղ են Դոն Պիպոյի մտերիմ ընկերները՝ ոչ ոք տեղյակ չէ: Երկրում է միայն Արմանի եղբոր կինը, որին դեպքից հետո գեներալները գերի էին վերցրել, և եղբայրների քույրը, ովքեր երկուսով փորձում են դիմակայել գեներալների հարձակումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում