Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Մոնակոյի Մոնտե Կառլո քաղաքում ընթացող 20-րդ և վերջին Amber մրցաշարի 8-րդ տուրում առավելության հասավ ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Վիշվանթհան Անանդի նկատմամբ և վաստակած 11.5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Կույր» շախմատի պարտիայում Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստերի հետ, իսկ արագ շախմատի պարտիայում աշխարհի երրորդ շախմատիստը 59 քայլ հետո անվանի մրցակցին ստիպեց ընդունել պարտությունը:
Երկրորդ տեղում ընթացող Մագնուս Կարլսենը ոչ մի կերպ չի ցանկանում հետ մնալ Լևոն Արոնյանից: Նորվեգացին այս տուրում նույն 1.5-0.5 հաշվով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Թոփալովի նկատմամբ և շարունակում է առաջատարին զիջել կես միավորով:
8-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Կույր» շախմատ
Գելֆանդ – Իվանչուկ 1/2
Գրիշչուկ – Նակամուրա 1/2
Կարյակին – Գիրի 1/2
Կրամնիկ – Հաշիմով 1/2
Արագ շախմատ
Իվանչուկ – Գելֆանդ 1-0
Նակամուրա – Գրիշչուկ 1-0
Գիրի – Կարյակին 1-0
Հաշիմով – Կրամնիկ 1-0
8-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Արոնյան 11.5
2. Կարլսեն 11
3. Անանդ 8.5
4. Իվանչուկ 8.5
5. Գրիշչուկ 8
6. Թոփալով 7.5
7. Նակամուրա 7.5
8. Հաշիմով 7.5
9. Կարյակին 7
10. Գելֆանդ 7
11. Կրամնիկ 5.5
12. Գիրի 5.5