Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում փակել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, թեև դրանք փչացել են ոչ Ռուսաստանի մեղքով, հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք ընդհանրապես չենք պատրաստվում փակել մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Երկկողմանի հարաբերությունները ներկայում լավագույնը չեն, դա ճիշտ է, սակայն դա մեր մեղքով չէ»,- խոստովանել է Պուտինը։
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ ձգտել է լինել կանխատեսելի գործընկեր ու հարաբերությունները վարել հավասար հիմքով: