Tuesday, 23 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է

Հայաստանն ուկրաինական օրինակի համար հարմար թեկնածու է. Դևիդ Սեթեր

Վերադարձնելով օկուպացրած որոշ տարածքներ՝ Հայաստանը կկարգավորի ԼՂ հակամարտությունն ու կազատվի ռուսական ազդեցությունից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դևիդ Սեթերը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությանն ու այլընտրանքի հնարավորություններին:

Նրա խոսքով՝ թեև վերջին տարիներին այդքան ինտենսիվ չի հետաքրքրվել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի նորություններով, բայց գիտի, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության աղբյուրը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացման իրավիճակը չէ, տնտեսական վատ վիճակը չէ, այլ ԼՂ հակամարտությունը: Նրա համոզմամբ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ներկայում որքանով է հնարավոր կարգավորել այս հակամարտությունը:

«Եթե կարգավորումը լինի, ապա Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին չի լինի այդքան կարևոր, ինչպես հիմա. սա միակ բանն է, որը ես կարող եմ ասել այս մասին»,- ասաց նա:

Հարցին՝ Հայաստանը և՞ս տարածքով պետք է վճարի իր ազատության համար, ինչպես Վրաստանն ու Ուկրաինան, նա պատասխանեց, որ շատ վիճահարույց հարցեր կան այն տարածքների վերաբերյալ, որոնք Հայաստանը զբաղեցրել է, ուստի չի մտածում, որ համեմատությունը ճիշտ է:

«Հայաստանի օկուպացրած տարածքների վերաբերյալ շատ վիճահարույց հարցեր կան, դրանք են բանակցությունների բուն առարկան, ու փաստորեն ցանկացած խաղաղ կարգավորման գործընթաց ունենալու է տարածքների փոխանակման կամ վերադարձման պայման, թեև ես չգիտեմ, թե ամենավերջին գաղափարները որոնք են եղել:

Եթե վերցնենք Վրաստանն ու Ուկրաինան, ապա նրանք կորցրին տարածքներ, որոնք եղել են իրենց կազմում, երբ նրանք ԽՍՀՄ կազմում էին, իսկ ԼՂ-ի շուրջ տարածքները հայկական չեն եղել գոնե ԽՍՀՄ շրջանում, ուստի, ինչպես ես եմ հասկանում, ընդհանրապես այս հարցի կարգավորման տարբերակներից մեկն այն է, որ Հայաստանը վերադարձնի այդ տարածքների մի մասը»,- ասաց ամերիկացի վերլուծաբան Դևիդ Սեթթերը:

Վերջինս նաև ասաց, որ շատ բան կախված է ուկրաինական օրինակից, որովհետև Ուկրաինան, որպես ԽՍՀՄ երկրորդ հանրապետություն, հնարավորություն ունի լինելու լավ օրինակ: Սրա համար է, որ Ռուսաստանն, ըստ նրա, ցանկանում է խոչընդոտել Ուկրաինայում ժողովրդավարության հաստատմանը, որպեսզի նման օրինակից պաշտպանի ռուսաստանցիներին և նրանց, ովքեր ապրում են հետխորհրդային երկրներում, որպեսզի մարդիկ չտեսնեն այլընտրանք ավտորիտար համակարգերին, որոնք գոյություն ունեն Ռուսաստանում, Ղազախստանում և այլ հետխորհրդային երկրներում:

«Ճգնաժամի դրական ելքը կարող է դառնալ լավ օրինակ ողջ հետխորհրդային տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի համար: Հայաստանն այդ օրինակի համար շատ հարմար թեկնածու է, թեև իր առանձնահատկություններն ունի: Այդ օրինակը վարակիչ է ու վտանգավոր Ռուսաստանի համար»,- ասաց նա:

 

Դևիդ Սեթերի հետ ամբողջական զրույցը՝ ավելի ուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում