«Վոլին»-ին հաղթելուց հետո հանդիպման լավագույն խաղացող ճանաչված Հենրիկ Մխիթարյանը «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ իրենք կարող են հաղթահարել «Բարսելոնա»-ի արգելքը:
«Մենք լրջորեն պատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ հանդիպմանը: Ամեն ինչ կանենք լավ հանդես գալու և «Բարսելոնա»-ին շրջանցելու համար: Անհնարին ոչինչ չկա»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը նշել է նաև, որ ուրախ է գոլի հեղինակ դառնալու համար: Ինչպես նաև, կարևորելով Լուիս Ադրիանոյի դերը «Շախտյոր»-ի կազմում, Մխիթարյանն ասել է, որ անընդհատ մտածում է բրազիլացի թիմակցի վնասվածքի մասին: