Լոնդոնյան փաբերը սեփականատերերը վաճառում են և ձեռք բերում բնակարաններ՝ անշարժ գույքի շուկայում աժիոտաժի ֆոնին: Այս մասին գրում է Financial Times-ը:
Վերջին տարում փաբերի վաճառքի ծավալներն աճել են 5%-ով, մինչդեռ Լոնդոնում բնակարանի արժեքը՝ 18.7%-ով: Սա ամենաակտիվ աճն է 2007թ. կեսից:
Իշխանություններն արդեն փաբերը պաշտպանելու միջոցներ են ձեռնարկում: Օրինակ՝ Վեսթմինսթերի քաղաքային խորհուրդը թույլ է տվել հաստատությունները վաճառել միայն այն գնորդներին, որոնք այդ շուկայում առնվազն 1 տարի աշխատել են: Սակայն փորձագետները կասկածում են, որ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները բավարար են այդ միտումը փոխելու համար:
Լոնդոնում բնակարանի արժեքն արդեն գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը: